ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ԱՅՍՕՐ` ՇԵՊԻՊԵԹ ՄԱԶՐԱԱ – ՀՄԸՄ
Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 24 դեկտեմբերին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Շեպիպեթ Մազրաայի դէմ: Մրցումը, որ պիտի սկսի ժամը 2:15-ին, տեղի պիտի ունենայ Հըրժ դաշտին վրայ, որ կը պատկանի Պէյրութի քաղաքապետութեան:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռասինկ – Մապարրա | 2:15 | Պուրճ Համուտ |
| Ահտ – Շապապ Սահել | 5:30 | Սայտա |
|
ՎԱՂԸ |
||
| Սալամ Սուր – Անսար | 2:15 | Սուր |
| Ախա Ահլի Ալէյ – Սաֆա | 2:15 | Պուրճ Համուտ |
| Նըժմէ – Թատամոն Սուր | 5:30 | Սայտա |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
||
| Ահլի Սայտա – Թրիփոլի | 2:15 | Սայտա |
CATEGORIES Մարզական

