ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԵՈՒՆԱՅԹԸՏ 5-0 ԱՐԴԻՒՆՔՈՎ ՅԱՂԹԱԿԱՆ. ՊԵՐՊԱԹՈՎ ՀԵԹՐԻՔ ՄԸ ԻՐԱԳՈՐԾԵՑ
Երէկ, Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 18-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Մանչեսթըր Սիթի 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ուեսթ Պրոմուիչ Ալպիընի հետ:
Անոր արձանագրած այս հաւասարութենէն մեծագոյն օգտուողը հանդիսացաւ Մանչեսթըր Եունայթըտ, որ 5-0 արդիւնքով յաղթելէ ետք Ուիկընի, այժմ միայն կոլէվըրէյճի առաւելութեամբ կը գրաւէ երկրորդ դիրքը: Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը այժմ ունին 45-ական կէտ:
75 հազար համակիրներու ներկայութեան, Փարք Ժի-Սունկ բացաւ մրցումին հաշիւը (8-րդ): Նախքան մնացեալ չորս կոլերուն նշանակումը, Քոնոր Սեմմըն (Ուիկըն) կարմիր քարտ մը ստացաւ (39-րդ): Տիմիթար Պերպաթով հեթրիք մը իրագործեց (41-րդ, 58-րդ եւ 78-րդ` փենալթիով), մինչդեռ 5-րդ կոլը նշանակեց» Անթոնիօ Վալենսիա (75-րդ):
1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց նաեւ Չելսի իր հիւրին` Ֆուլհեմի հետ:
Այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 18 | 45 (53-15) |
| 2.- Մանչեսթըր Եունայթըտ | 18 | 45 (47-14) |
| 3.- Թոթենհամ | 16 | 35 (32-19) |
| 4.- Չելսի | 18 | 34 (36-21) |
| 5.- Արսենալ | 17 | 32 (33-25) |
| …………………… | .. | ……… |
| 18.- Ուիկըն | 18 | 14 (15-35) |
| 19.- Պոլթըն | 18 | 12 (22-41) |
| 20.- Պլեքպըրն | 18 | 11 (25-39) |


