ՃԱՏՐԱԿ. ԱՇԽԱՐՀԻ ԱՂՋԿԱՆՑ ԽՄԲԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՉԻՆԱՍՏԱՆ ԱԽՈՅԵԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ՎԵՑԵՐՈՐԴ

Հայաստան - Ռուսիա մրցումէն

Երէկ, Մարտինի մէջ աւարտեցաւ ճատրակի աշխարհի աղջկանց խմբային ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 9-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Չինաստան, որ նախքան այս հանգրուանը արդէն իսկ ապահոված էր տիտղոսը, իր կատարած վերջին մրցումին 2,5-1,5 արդիւնքով պարտութեան մատնեց Հնդկաստանը:

Հայաստանի աղջկանց հաւաքականը, որ իր կատարած վերջին մրցումին 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ռուսիոյ հետ, 9 կէտ ապահովելով հանդիսացաւ վեցերորդ: Հայրենի կազմը արձանագրեց 4 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ կրեց 4 պարտութիւն:

Եթէ պատահէր, որ պարտութիւնները աւելի քիչ ըլլային, հայրենի կազմը շատ աւելի լաւ դիրքի վրայ պիտի գտնուէր:

10-րդ եւ վերջին դիրքը գրաւած Հարաւային Ափրիկէ իր կատարած 9 մրցումներուն ալ պարտութիւն կրելով ոչ իսկ կէտով մը աւարտեց մրցաշարքը:

 

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

Յ.    Հ.    Պ.    ԿԷՏ

1.- Չինաստան           8     0     1     16

2.- Ռուսիա        5     3     1     13

3.- Վրաստան            5     2     2     12

4.- Հնդկաստան     5     1     3     11

5.- Ուքրանիա            4     3     2     11

6.- ՀԱՅԱՍՏԱՆ     4     1     4     9

7.- Վիեթնամ       4     1     4     9

8.- Յունաստան     2     1     6     5

9.- Թուրքիա       2     0     7     4

10.- Հարաւային Ափրիկէ   0     0     9     0

 

Share this Article
CATEGORIES