ՍԱԺԵՍ ՊԷՅՐՈՒԹԻ ՏՂՈՑ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑԱՒ ՏՈՒՊԱՅ

Սաժես Պէյրութի մամլոյ գրասենեակը կը հաղորդէ, որ նախանցեալ օր Տուպայ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) մեկնեցաւ ակումբի տղոց պասքեթպոլի խումբը` իր մասնակցութիւնը բերելու համար 12-21 յունուարին տեղի ունենալիք Տուպայի պասքեթպոլի տարեկան միջազգային մրցաշարքին:

Բ. խմբակին մէջ Սաժեսի մրցակիցները պիտի ըլլան Հուփս (Լիբանան), Ալմաթի (Ղազախստան) եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբը:

Ստորեւ Տուպայ մեկնած Սաժեսի պատուիրակութեան անդամներուն անունները. Ալեքօ Տաուտ (նախագահ), Սերպ Թոնի Վույանիչ (մարզիչ), Ռոմէօ Ապի Թայեհ (խումբի տնօրէն), Ռոնի Քֆուրի (Բժիշկ), Շարպել Ապտել Մասիհ (թեքնիք պատասխանատու) եւ մարզիկներ Սապահ Խուրի, Միկել Մարթինեզ, Տանիել Ֆարես, Թոմ Օմար, Ժոուի Աքքաուի, Ճօ Ղաթթաս, Մոհամետ Ֆահըս, Ժատ Պիթար եւ ամերիկացիներ Նայթ Ճոնսըն եւ Պրենտըն Քրամպ:

 

Share this Article
CATEGORIES