ԹԵՆԻՍ. ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ԴԱՒԻԹ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԱՒ ՄՐՑԱՇԱՐՔԸ

Դաւիթ Նալպանտեան

Երէկ` երկուշաբթի, 16 յունուարին, Մելպուրնի մէջ (Աւստրալիա) սկսաւ Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի բաց մրցաշարքը: Նշենք, որ այս մրցաշարքը իւրաքանչիւր տարի տեղի ունեցող չորս կրան շլեմի մրցաշարքերուն առաջինը կը հանդիսանայ: Յայտնենք, որ մրցաշարքին ընդհանուր ֆոնտը կը կազմէ 12 միլիոն ամերիկեան տոլար:

Արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան յաղթանակով սկսաւ մրցաշարքը, երբ երէկ, Ա. հանգրուանին իր կատարած մրցումին, յաղթեց Եարքօ Նայմինընի (Ֆինլանտա): Վերջինս մրցումը կիսատ ձգեց, երբ անիկա կ՛ընթանար ի նպաստ Նալպանտեանի` 6-4 եւ 4-2 արդիւնքով: Այս մրցումը անոնց երկուքին միջեւ 12-րդ հանդիպումն էր: Նալպանտեան այժմ 8-4 արդիւնքով կը գերազանցէ զայն:

Բ. հանգրուանին Նալպանտեանի մրցակիցը պիտի ըլլայ Ճոն Այզնըր (Մ. Նահանգներ, 16-րդ), որ երէկ յաղթեց աւստրիացի Պենժամին Միչելի:

Ռոժէ Ֆետերեր

Երէկուան մրցումներէն յաղթական դուրս եկաւ 3-րդ դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր, որ 7-5, 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթեց գրեթէ անծանօթ ռուս Ալեքսանտր Քուտրիացեւի: Վերջինս աշխարհի ընդհանուր դասաւորման մէջ դասուած է 172-րդ:

2010-ին այս մրցաշարքին տիտղոսին տիրացած 30 տարեկան զուիցերիացին կը փորձէ 17 կրան շլեմի տղոց իր հաստատած մրցանիշը բարելաւել:

Նշենք, որ դուրս մնացողներուն կարգին եղան Իվան Լիուպիքիչ (Խրուաթիա, 28-րդ), Խուան Մոնաքօ (Արժանթին, 25-րդ), Ֆեռնանտօ Վերտասքօ (Սպանիա, 22-րդ), Ֆլաւիա Փենեթթա (Իտալիա, 19-րդ) եւ ուրիշներ:

Ստորեւ կու տանք երէկուան կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Ալեքսանտր Քուտրիացեւ (Ռուսիա) 7-5, 6-2 եւ 6-2
Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) – Եարքօ Նայմինըն (Ֆինլանտա) 6-4 եւ 4-2. վերջինս մրցումը կիսատ ձգեց
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 2-րդ) – Ալեքս Քուզնեցով (Միացեալ Նահանգներ) 6-4, 6-1 եւ 6-1
Լուքաս Լաքօ (Սլովաքիա) – Իվան Լիուպիքիչ (Խրուաթիա, 28-րդ) 3-6, 4-6, 6-3, 6-4 եւ 6-4
Ֆիլիփ Քոլսշրայպըր (Գերմանիա) – Խուան Մոնաքօ (Արժանթին, 25-րդ) 7-5, 4-6, 6-3, 6-7 եւ 6-0
Մարքոս Պակտաթիս (Կիպրոս) – Պենժամին Պեքըր (Գերմանիա) 6-1, 7-6 եւ 6-2
Պեռնար Թոմիչ (Աւստրալիա) – Ֆեռնանտօ Վերտասքօ (Սպանիա, 22-րդ) 4-6, 6-7, 6-4, 6-2 եւ 7-5
Մարտի Ֆիշ (Մ. Նահանգներ, 8-րդ) – Ժիլ Միւլըր (Լուքսամպուրկ) 6-4, 6-4 եւ 6-2
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 7-րդ) – Ալպեր Ռամոս (Սպանիա) 7-5, 4-6, 6-2 եւ 6-3
Ֆլաւիօ Սիփոլլա (Իտալիա) – Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա) 6-4, 4-6, 3-6, 6-2 եւ 6-1
Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին, 11-րդ) – Ատրիան Մաննարինօ (Ֆրանսա) 2-6, 6-1, 7-5 եւ 6-4

ԱՂՋԻԿՆԵՐ

Ելենա Եանքովիչ (Սերպիա, 13-րդ) – Լորա Ռոպսըն (Անգլիա) 6-2 եւ 6-0
Քիմ Քլիսթըրզ (Պելճիքա, 11-րդ) – Մարիա Ժոաօ Քոյեհլըր (Փորթուգալ) 7-5 եւ 6-1
Նի Լա (Չինաստան, 5-րդ) Քսենիա Փերվաք (Ռուսիա) 6-3, 1-6 եւ 6-2
Նինա Պրաչիքովա (Ռուսիա) – Ֆլաւիա Փենեթթա (Իտալիա, 19-րդ) 6-3, 1-6 եւ 6-2
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 8-րդ) – Պենաթի Մաթեք – Սենտծ (Մ. Նահանգներ) 6-7, 6-4 եւ 6-2
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 3-րդ) – Հիթըր Ուաթսոն (Անգլիա) 6-1 եւ 6-0
Տանիելա Հանթուշովա (Սլովաքիա, 20-րդ) – Վարվարա Լեփչենքօ (Մ. Նահանգներ) 4-6, 6-3 եւ 6-2
Էլենի Տանիյիլուտու (Յունաստան) – Քիմիքօ Տաթէ-Քրում (Ճափոն) 6-3 եւ 6-2

 

Share this Article
CATEGORIES