ԹԵՆԻՍ. ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՊԱՐՏՈՒԵՑԱՒ ԱՅԶՆԸՐԷՆ` ՄԱՐԱԹՈՆ ՄՐՑՈՒՄԷ ՄԸ ԵՏՔ

Դաւիթ Նալպանտեան

Երէկ` Մելպուրնի մէջ (Աւստրալիա) տեղի ունեցող Աւստրալիոյ կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին երրորդ օրը, տեղի ունեցան Բ. հանգրուանի շարք մը ճակատումներ:

Արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան Մարաթոն մրցումէ մը ետք, որ տեւեց 4 ժամ եւ 41 վայրկեան, 4-6, 6-3, 2-6, 7-6 եւ 10-8 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք ամերիկացի իր մրցակիցէն` Ճոն Այզնըրէն (16-րդ), դուրս մնաց մրցաշարքէն:

Սակայն կրնար պատահիլ, որ անոր արդիւնքը ըլլար տարբեր, եթէ իրաւարարը չսխալէր իր տուած մէկ որոշումին մէջ:

Արդարեւ, ֆրանսացի իրաւարար Քատեր Նունի հաստատ մնաց իր տուած որոշումին վրայ եւ չուզեց լսել Նալպանտեանի բողոքը, որ կ՛ըսէր, թէ ան տուած է սխալ որոշում մը` ի նպաստ ամերիկացիին կողմնորոշուելով, երբ վերջին սեթը կ՛ընթանար 8-8 հաւասարութեամբ:

Այսպիսով, Այզնըր, որ ապահովեց Գ. հանգրուանի իր տոմսը, այժմ իրեն մրցակից պիտի ունենայ 18-րդ դասուած սպանացի Ֆելիսիանօ Լոփեսը:

Մարտի Ֆիշ

Նշենք, որ Բ. հանգրուանի «զոհերուն» շարքին եղան Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ, 8-րդ), Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա, 10-րդ) եւ ուրիշներ:

Ստորեւ կու տանք երէկուան Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Նիքոլա Ալմակրօ (Սպանիա, 10-րդ) – Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա) 4-6, 6-3, 6-7, 6-4 եւ 6-0
Ճոն Այզնըր (Մ. Նահանգներ, 16-րդ) – Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) 4-6, 6-3, 2-6, 7-6 եւ 10-8
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 2-րդ) – Թոմի Հաաս (Գերմանիա) 6-4, 6-3 եւ 6-4
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Անտրէաս Պեք (Գերմանիա). վերջինս մրցումին չմասնակցեցաւ Խուան Մարթին Տել Փորթօ (Արժանթին, 11-րդ) – Պլաց Քավքիչ (Սլովենիա) 6-4, 7-5 եւ 6-3
Ալեխանտրօ Ֆալլա (Քոլոմպիա) – Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ, 8-րդ) 7-6, 6-3 եւ 7-6
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 7-րդ) – Օլիվիէ Ռոշիւս (Պելճիքա) 6-1, 6-0 եւ 7-6

ԱՂՋԻԿՆԵՐ

Քարոլին Վոզնիաքի (Դանիա, առաջին) – Աննա Թաթիշվիլի (Վրաստան) 6-1 եւ 7-6
Ելենա Եանքովիչ (Սերպիա, 13-րդ) – Սհանկ Քայ – Սհեն (Թայուան) 6-4 եւ 6-2
Քիմ Քլիսթըրզ (Պելճիքա, 11-րդ) – Սթեֆանի Ֆորեթց Կասոն (Ֆրանսա) 6-0 եւ 6-1
Լի Նա (Չինաստան, 5-րդ) – Օլիվիա Ռակովսքա (Աւստրալիա) 6-2 եւ 6-2
Տանիելա Հանթուշովա (Սլովաքիա, 20-րդ) – Լեսիա Ցիւրենքօ (Ուքրանիա) 4-6, 6-4 եւ 6-3
Ռոմինա Օփրանտի (Իտալիա) – Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա, 10-րդ) 6-4 եւ 6-3
Իվեթա Պենեսովա (Չեխիա) – Փենկ Սհուայի (Չինաստան, 16-րդ) 6-2 եւ 6-4

 

Share this Article
CATEGORIES