ՎՈԼԻՊՈԼ. ԱՐԱԲԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԱՁԳՈՒԹԻՒՆ` «ԱՔՈՒԱ ՎԻՍԹԱ» ՊԱՆԴՈԿԻՆ ՄԷՋ
Նախորդ շաբաթավերջին «Աքուա Վիսթա» պանդոկին մէջ (Թապարժա) տեղի ունեցաւ Արաբական վոլիպոլի ակումբներու 30-րդ ախոյեանութեան վիճակաձգութիւնը: Մրցաշարքը պիտի հիւրընկալէ Լիբանան` 17-26 փետրուարին:
Վիճակաձգութեան ներկայ էին Ասիոյ վոլիպոլի ֆետերասիոնին ներկայացուցիչները, Լիբանանի վոլիպոլի ֆետերասիոնին անդամները` գլխաւորութեամբ նախագահ Ժան Համմամի, մասնակցող ակումբներու պատասխանատուներ եւ մարզական լրագրողներ:
Տեղի ունեցած վիճակաձգութիւնը տուաւ հետեւեալ պատկերը.
Ա. ԽՄԲԱԿ.- Ժիուս (Պաղեստին), Ահլի (Սէուտական Արաբիա), Սաքըր (Եմէն), Անուար (Լիբանան) եւ Ահլի Պանղազի (Լիպիա):
Բ. ԽՄԲԱԿ.- Սատաքա Կանա (Պաղեստին), Տար Քլիպ (Պահրէյն), Ռայան (Քաթար), Իթթիհատ Թանժա (Մարոք) եւ Ահլի Թրիփոլի (Լիպիա):
Գ. ԽՄԲԱԿ.- Սահել (Քուէյթ), Պանի Եաս (Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Պըրժ Պու Արայրեժ (Ալճերիա), Շաալէ (Եմէն), Սահար (Եմէն) եւ Իթթիհատ Շըրթա (Քաթար):
Դ. ԽՄԲԱԿ.- Պահրի (Իրաք), Քալամուն (Լիբանան), Սահըմ (Օման), Մաշղալ Պաժայա (Ալճերիա) եւ Արապի (Քուէյթ):
Նշենք, որ բացման մրցումը տեղի պիտի ունենայ Լիբանանի ախոյեան Անուարի եւ Ժիուսի միջեւ (Պաղեստին):


