ՃԱՏՐԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՊԵՏՐՈՍԵԱՆ ԵՒ ՔՈՒՐՍՈՎԱ ՀԱՆԴԻՍԱՑԱՆ ԱԽՈՅԵԱՆ

Նախորդ շաբաթավերջին, Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի կեդրոնական տան մէջ աւարտեցաւ Հայաստանի տղոց (72-րդ) եւ աղջկանց (67-րդ) ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 11-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Վերջին հանգրուանի մրցումներուն, Տիգրան Լ. Պետրոսեան ճերմակ քարերով յաղթելէ ետք նախորդ տարուան ախոյեան Ռոպերթ Յովհաննիսեանին, հռչակուեցաւ Հայաստանի ախոյեան` ապահովելով 7 կէտ: Յովհաննիսեան 6,5 կէտ ապահովելով գրաւեց 2-րդ դիրքը, իսկ երրորդ դիրքը գրաւեց 18 տարեկանէն վար աշխարհի ախոյեան Սամուէլ Տէր Սահակեան, որ վերջին հանգրուանին սեւ քարերով պարտուեցաւ Լեւոն Փապուճեանէն:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, առաւելագոյն 11 կէտէն 9 կէտ ապահովելով ախոյեան հանդիսացաւ Հայաստանի ազգային հաւաքականի անդամ Մարիա Քուրսովա: 2-րդ դիրքը գրաւեց Աննա Հայրապետեան (8,5 կէտ), իսկ 3-րդ դիրքը` Եւգենիա Տոլուհանովա (6,5 կէտ):

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

ՏՂԱՔ                          ԿԷՏ

1.- Տիգրան Լ. Պետրոսեան 7
2.- Ռոպերթ Յովհաննիսեան 6,5
3.- Սամուէլ Տէր Սահակեան 6
4.- Զաւէն Անդրէասեան          5,5
5.- Արման Փաշիկեան           5,5
6.- Հրանդ Մելքումեան           5
7.- Կարէն Գրիգորեան           4,5
8.- Արտաշէս Մինասեան   4
9.- Աւետիք Գրիգորեան          4
10.- Հրայր Սիմոնեան            3,5
11.- Լեւոն Փապուճեան          3,5

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Մարիա Քուրսովա            9
2.- Աննա Հայրապետեան   8,5
3.- Եւգենիա Տոլուհանովա  6,5
4.- Շուշանա Սարգսեան          6
5.- Լիանա Աղաբեկեան          5,5
6.- Նարինէ Գասպարեան   5,5
7.- Անահիտ Խարաթեան         5
8.- Լիա Մարտիրոսեան          4
9.- Նայիրա Մովսիսեան          2,5
10.- Յասմիկ Կամպարեան  1,5
11.- Մարիա Գէորգեան          1

 

Share this Article
CATEGORIES