ԹԵՆԻՍ. ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՇԱՐԱՓՈՎԱ, ՔՎԻԹՈՎԱ, ՏԻՈՔՈՎԻՉ ԵՒ ՄԻՒՐԷՅ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԵՐԸ
Երէկ, Աւստրալիոյ մէջ տեղի ունեցող թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի քառորդ աւարտականի մրցումներուն ծիրին մէջ, Մարիա Շարափովա, Փեթրա Քվիթովա, Նովաք Տիոքովիչ եւ Էնտի Միւրէյ յաղթանակներ արձանագրելով ապահովեցին կիսաւարտականին իրենց տոմսերը:
Ստորեւ կու տանք արձանագրուած արդիւնքները.
Մարիա Շարափովա (Ռուսիա, 4-րդ) – Էքաթերինա Մաքարովա (Ռուսիա) 6-2 եւ 6-3
Փեթրա Քվիթովա (Չեխիա, 2-րդ) – Սարա Էրրանի (Իտալիա) 6-4 եւ 6-4
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, առաջին) – Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 5-րդ) 6-4, 7-6 եւ 6-1
Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Քէյ Նիշիքորի (Ճափոն, 24-րդ) 6-3, 6-3 եւ 6-1
CATEGORIES Մարզական


