ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ

Շաբաթասկիզբին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր գումարած հերթական ժողովին վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած բոլոր մրցումներուն արդիւնքները յայտարարեց, որ համաձայնութիւն գոյացած է սերպ մարզիչ Իվան Վիթանովիչի հետ, որ պիտի ստանձնէ Լիբանանի 22 տարեկանէն վար կրտսերներու ֆութպոլի ազգային խումբի մարզիչի պաշտօնը:

Ճամբորդութեան հաւանութիւն տրուեցաւ Լիբանանի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Թէօ Պոքըրի, որպէսզի մեկնի Արաբական Միացեալ Էմիրութիւններ, ուր 29 յունուարին տեղի պիտի ունենայ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցում մը` դաշտին տիրոջը եւ Ուզպեքիստանի միջեւ:

Այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը հրապարակելէ բացի, ֆետերասիոնը հրապարակեց Գ. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը, թէեւ ցարդ իւրաքանչիւր խմբակի առաջին դիրքը գրաւող խումբերը փլէյ-օֆի մրցում պիտի կատարեն իրարու դէմ:

Գ. դասակարգին մաս կազմող ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը 18 կէտ ապահովելով գրաւեց 3-րդ դիրքը: Առաջին հանդիսացաւ Ուաֆա Նապի Շիթ:

 

Ստորեւ կու տանք Գ. խմբակին վերջնական դասաւորումը.

Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ուաֆա Նապի Շիթ     6     3     1     18    5     21

2.- Նըժմէ Սահրա         5     4     1     25    8     19

3.- ՀՄԸՄ                     5     3     2     26    9     18

4.- Թատամոն Պէյրութ     4     2     4     24    21    14

5.- Շեպիպեթ Մազրաա    2     4     4     13    20    10

6.- Իթթիհատ Հարեթ Նաամէ      0     0     10    6     48    0

 

Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.

Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ՇԱԲԱԹ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ    ԺԱՄ  ԴԱՇՏ

Սալամ Սուր – Ահտ       2:15        Սուր

Սաֆա – Ահլի Սայտա      2:15        Սաֆա

Ախա Ահլի Ալէյ – Ռասինկ  2:15  Սայտա

Նըժմէ – Թրիփոլի          5:30        Մարզական Աւան

 

ԿԻՐԱԿԻ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ

Թատամոն Սուր – Շապապ Սահել  2:15  Սուր

Անսար – Մապարրա 5:30        Սայտա

Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ՈՒՐԲԱԹ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ

Մաուատտէ Թրիփոլի – Սալամ Զղարթա   2:15  Թրիփոլի

Խըյուլ – Ֆաժըր Արապսալիմ 2:15  Պուրճ Համուտ

ՇԱԲԱԹ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ

ՀՄՄ – Իսլահ Պըրժ Շիմալի 2:15  Պուրճ Համուտ

Իժթիմահի – Սաժես              2:15  Թրիփոլի

Նահտա Պար Էլիաս – Հարաքեթ Շապապ  2:15  Պհամտուն

ԿԻՐԱԿԻ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ

Իրշատ – Շապապ Ղազիէ   2:15  Նըժմէ

 

Share this Article
CATEGORIES