ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ` ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆԵԱԿԻՆ ՄԷՋ

Եուրա Մովսիսեան

www.goal.com անուանի ֆութպոլի կայքէջը հրապարակեց Եւրօ-2012-ի զտումի մրցաշարքի ընթացիկ հանգրուանի լաւագոյն տասը ֆութպոլիստներուն ցանկը, որուն շուրջ տեղի պիտի ունենայ քուէարկութիւն:

Այդ առաջին տասնեակին մէջ կը գտնուի նաեւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի յառաջապահ Եուրա Մովսիսեան, որ 5 մրցումին ընթացքին նշանակած է 3 կոլ:

Զտումի Բ. խմբակէն Հայաստան ինք է միայն, որ ներկայացուցիչ ունի առաջին տասնեակին մէջ:

www.goal.com կայքէջին ընթերցողները յառաջիկային պիտի քուէարկեն հետեւեալ տասը ֆութպոլիստներուն.

1.- Քլաաս-Եան Հունթելաար (Հոլանտա)
2.- Ֆիլիփ Մեքսես (Ֆրանսա)
3.- Միրոսլաւ Քրոզը (Գերմանիա)
4.- Անտրես Ինիեսթա (Սպանիա)
5.- Միրքօ Վուչինիչ (Մոնթենեկրօ)
6.- Անթոնիօ Քասսանօ (Իտալիա)
7.- Վասիլիս Թորոսիթիս (Յունաստան)
8.- Ճօ Հարթ (Անգլիա)
9.- Պրետ Հանկելանթ (Նորվեկիա)
10.- Եուրա Մովսիսեան (ՀԱՅԱՍՏԱՆ)

Share this Article
CATEGORIES