ԹԵՆԻՍ. ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՆԱՏԱԼ, ՇԱՐԱՓՈՎԱ ԵՒ ԱԶԱՐԵՆՔԱ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ ԱՒԱՐՏԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԵՐԸ
Երէկ, Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի կիսաւարտական հանգրուանին ծիրին մէջ, 2-րդ դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ ապահովեց աւարտականի իր տոմսը` 6-7, 6-2, 7-6 եւ 6-4 արդիւնքով պարտութեան մատնելով 3-րդ դասուած Ռոժէ Ֆետերերը (Զուիցերիա):
Աւարտականի իրենց տոմսերը ապահովեցին նաեւ Մարիա Շարափովա (Ռուսիա, 4-րդ) եւ Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 3-րդ): Առաջինը 6-2, 3-6 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Փեթրա Քվիթովայի (Չեխիա, 2-րդ), իսկ երկրորդը 6-4, 1-6 եւ 6-3 արդիւնքով` Քիմ Քլիսթըրզի (Պելճիքա, 11-րդ):
CATEGORIES Մարզական

