ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Փետրուարի 2-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում դեսպան Աշոտ Քոչարեանի եւ լիբանանահայ դպրոցների ուսումնակրթական խորհուրդների ղեկավարների եւ ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպման ընթացքում ներկայացուել եւ քննարկուել են Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի եւ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների կողմից 2012 թուականի համար նախատեսուած ծրագրերի մանրամասնութիւնները եւ այդ ծրագրերին լիբանանահայ ուսումնական օճախների ներգրաւուածութեան եւ աշխուժ մասնակցութեան հնարաւորութիւնները:

Հանդիպմանը մասնակցել են Ազգային իշխանութիւնների Ուսումնական խորհրդի գործավար Մարալ Անթոյեանը, Հայ կաթողիկէ դպրոցների խորհրդի քարտուղար Կրեկուար Գալուստը, Հայ աւետարանական դպրոցների կրթական խորհրդի գործավար Ռոզէթ – Ալեմեան-Մահսերեճեանը, ՀԲԸՄ կրթական յանձնաժողովի ատենապետ Սիլվա Լիպարիտեանը, ՀԲԸՄ Լիբանանի դպրոցների ընդհանուր տնօրէն Արա Վասիլեանը, Համազգային Մելանքթոն եւ Հայկ Ասլանեան ճեմարանի տնօրէն Տիգրան Ճինպաշեանը, ՀԿԲՄ ատենապետ Արամ Մայիլեանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան առաջին քարտուղար Վարդան Ադամեանը:

Share this Article
CATEGORIES