ԱՆ-ՄԱՐԻ ԱՊՏԵԼ ՔԱՐԻՄԻ ԱՆՈՒԱՆ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ 2-ՐԴ ՇԱԲԹՈՒԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ
Նախանցեալ օր, Հուփս ակումբին դաշտերուն վրայ (Անթիլիաս) կատարուեցան Ան-Մարի Ապտել Քարիմի անուան պասքեթպոլի աղջկանց մրցաշարքի Ա. հանգրուանի 2-րդ շաբթուան մրցումները:
Այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը կը բերեն 1996-1997-ի ծնունդ աղջկանց տասը խումբեր:
Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Ա. ԽՄԲԱԿ.- Տանք- Հուփս Հազմիէ` 14-11, Հուփս Պէյրութ – Պիպլոս` 35-11, Տանք – Շուէյֆաթ` 30-12 եւ ՀՄԸՄ -Հուփս Անթիլիաս` 27-16:
Բ. ԽՄԲԱԿ.- Հուփս Անթիլիաս – Պիլիվըրզ` 27-17 եւ ՀՄԸՄ – Շանվիլ` 20-15:
Ստորեւ կու տանք կիրակի, 26 փետրուարին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
| ԺԱՄ | |
| Տանք – Հուփս Պէյրութ | 10:00 |
| Շանվիլ – Մութթահետ Թրիփոլի | 11:00 |
| Հուփս Պէյրութ – Շուէյֆաթ | 12:00 |
| Պիլիվըրզ – ՀՄԸՄ | 13:00 |
| Պիպլոս – Հուփս Հազմիէ | 14:00 |
| ՀՄԸՄ – Մութթահետ Թրիփոլի | 15:00 |
CATEGORIES Մարզական

