2013-Ի Պատանիներու Ողիմպիական Խաղեր. 6 Քաղաքներ Առաջադրած Են Իրենց Թեկնածութիւնը

Իր լուրերը մէջբերելով Հայաստանի Ազգային ողիմպիականի կոմիտէին մամլոյ քարտուղարութենէն` «Արմենփրես» լրատու գործակալութիւնը կը յայտնէ, որ 2013-ի պատանիներու ողիմպիական խաղերը հիւրընկալելու համար իրենց թեկնածութիւնը առաջադրած են 6 քաղաքներ: Անոնք են` Պուէնոս Այրես (Արժանթին), Կլասքօ (Սկովտիա), Մետելժին (Քոլոմպիա), Ռոթերտամ (Հոլանտա), Կուատալախարա (Մեքսիքա) եւ Փոզնան (Լեհաստան):

Նշենք, որ Սինկափուրի մէջ նախորդ տարի տեղի ունեցած Պատանիներու ամառնային ողիմպիականին իր մասնակցութիւնը բերած Հայաստան տիրացաւ շարք մը մետալներու:

 

 

Share this Article
CATEGORIES