Ըմբշամարտ. Հայաստանի Ազատ Ոճի Ըմբիշը Գրաւեց 8-րդ Դիրքը

Հայաստանը ներկայացնող 74 քկ դասակարգի ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւ գրաւեց 8-րդ դիրքը` Սերպիոյ մայրաքաղաք Պելկրատի մէջ տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի ախոյեանութեան մրցումներուն:

Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնէն կը տեղեկանանք, որ 1-16-րդ հանգրուանին Մուրթազալիեւ յաղթեց ռումանացի Մարիուս Աթոֆանիի, իսկ 1-8-րդ հանգրուանին` Միրոսլաւ Տիքունի (Անգլիա): Սակայն ան քառորդ աւարտականին պարտուեցաւ Ալեքսանտր Կոսթիեւիէն (Ազրպէյճան):

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները այժմ մէկ պրոնզ մետալով կը գրաւեն 13-րդ դիրքը` խմբային դասաւորման մէջ: Պարագլուխի դիրքին վրայ է Ռուսիա (4 ոսկի եւ 4 պրոնզ), երկրորդ` Ուքրանիա (3 ոսկի եւ 4 արծաթ), իսկ երրորդ` Շուէտ (1 ոսկի եւ 1 արծաթ):

 

Share this Article
CATEGORIES