Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով

Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը:

Ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած բոլոր մրցումներուն արդիւնքները:

Վաւերացուեցան նաեւ Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները (Ա. խմբակ):

Նկատի ունենալով, որ երեք կազմեր` Իրշատ, Խըյուլ եւ Ֆաժըր Արապսալիմ դարձեալ դաշտ չներկայացան, ուղղակիօրէն փոխադրուեցան Դ. դասակարգ:

Հինգշաբթի, 29 մարտին տեղի ունենալիք Նահտա Պար Էլիաս – Սալամ Զղարթա փլէյ-օֆի մրցումէն ետք պիտի սկսին ֆայնըլ-ֆորի մրցումները` Իժթիմահիի, Ահլի Նապաթիէի, Շապապ Ղազիէի եւ Սալամ-Նահտա մրցումին յաղթականին միջեւ:

Ստորեւ` Բ. դասակարգի վերջնական դասաւորումը, որ հրապարակուեցաւ ֆետերասիոնին կողմէ:

Ա. խմբակ                           Կէտ

1.- Իժթիմահի                  22 (20-10)
2.- Սալամ                     21 (17-12)
3.- Նահտա Պար Էլիաս    21 (14-14)
4.- Շապապ Թրիփոլի            18 (13-7)
5.- Սաժես                     17 (18-9)
6.- Հարաքեթ Շապապ     11 (13-23)
7.- Մաուատտէ                 4 (2-22)

Բ. խմբակ

1.- Շապապ Ղազիէ        21 (19-7)
2.- Ահլի Նապաթիէ        14 (10-9)
3.- ՀՄՄ                            10 (14-18)
4.- Իսլահ Պըրժ Շիմալի    6 (11-17)
– Իրշատ                             4 (7-7)
– Խըյուլ                              2 (5-3)
– Ֆաժըր Արապսալիմ     – 2 (9 – 14)

Ֆետերասիոնը հրապարակեց նաեւ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի կիսաւարտականի մրցումներուն յայտագիրը, որ տեղի պիտի ունենայ հետեւեալ ձեւով.

Չորեքշաբթի, 4 ապրիլ      Ժամ  Դաշտ

Նըժմէ – Շապապ Սահել    3:30 Մարզական Աւան

Կիրակի, 29 ապրիլ

Անսար – Սաֆա                 3:30        Սայտա

Աւարտական մրցումը տեղի պիտի ունենայ երեքշաբթի, 15 մայիսին, երեկոյեան ժամը 5:30-ին Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ:

 

Share this Article
CATEGORIES