Յայտարարութիւն
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հիմքի վրայ 2012 թ. Հայաստանում կազմակերպում է «Սփիւռք» ամառային դպրոց: Ամառային դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղութիւններով.
1. Հայոց լեզուի արագացուած դասընթաց:
2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացներ:
3. Կրթօճախների տնօրէնների, կազմակերպիչների եւ ուսուցիչների վերապատրաստում:
4. Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց:
5. Սփիւռքի լրագրողների դասընթաց:
Դասընթացների մասնակիցների համար կը կազմակերպուեն նաեւ մշակութային միջոցառումներ, այցելութիւններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակոյթի գործիչների հետ: Դասընթացներն անցկացուելու են հայերէնով: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները: Դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաեւ սննդի ծախսերը հոգում է Հայաստանի հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը: Կարիք ունեցողները կ՛ապահովուեն գիշերակացով` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան հաշուին:
Մասնակցել ցանկացողներին մենք կ՛ուղարկենք իրենց ընտրած դասընթացի/ների վերաբերեալ մանրամասն տեղեկատուութիւն, ինչպէս նաեւ համապատասխան յայտաձեւ ծրագրին դիմելու համար: Խնդրում ենք ձեր մասնակցութեան մտադրութեան վերաբերեալ մեզ տեղեկացնել մինչեւ 2012 թուականի մայիսի 15-ը:
Յարգանքով`
Հայաստանի Հանրապետութեան
սփիւռքի նախարարութիւն