Հայկական Ֆութպոլ. Միքա Ապահովեց Առաւելագոյն 9 Կէտը

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն, Միքա 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Ուլիսի, հանդիսացաւ միակ խումբը, որ ապահովեց առաւելագոյն 9 կէտը: Միքայի զոյգ կոլերն ալ փենալթիներով նշանակեց Աղուան Մկրտչեան (19-րդ եւ 50-րդ):

Փիւնիկ կրեց տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը Գանձասարէն` 1-0 արդիւնքով: Կորան Օպրատովիչ նշանակեց միակ կոլը (18-րդ):

Իմփուլս իր դաշտին վրայ 4-1 արդիւնքով յաղթեց Արարատի:

Ստորեւ դասաւորումը.

  ՄՐՑ.  ԿԷՏ

1.- Միքա                3           9 (7-2)
2.- Գանձասար     3           7 (4-0)
3.- Շիրակ         2           6 (3-1)
4.- Իմփուլս        3           6 (8-4)
5.- Բանանց        2           1 (1-4)
6.- Փիւնիկ         3           1 (2-5)
7.- Ուլիս                3           1 (1-3)
8.- Արարատ       3           0 (2-9)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն կը տեղեկանանք, որ Հայաստանի ֆութպոլի 16 տարեկանէն վար կրտսերներու խումբը, որ իր մասնակցութիւնը կը բերէ Թիֆլիսի մրցաշարքին, 4-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Վրաստանէն, մինչ Թուրքիա 10-0 արդիւնքով յաղթեց Ղազախստանի:

Երրորդ դիրքի մրցումին, այսօր Հայաստան կը մրցի Ղազախստանի դէմ, մինչ աւարտական մրցումը իրարու դէմ պիտի հանէ Թուրքիան եւ Վրաստանը:

 

 

Share this Article
CATEGORIES