Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները.- Մուրինիօ Վերջապէս Յաղթական` «Նու Քամփ»-ի Մէջ. – Տորթմունտ` Ախոյեան
Նախորդ` շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան կարգ մը անակնկալներ:
Նախ Պարսելոնա – Ռէալ Մատրիտ «Քլասիքօ» մրցումը աւարտեցաւ մայրաքաղաքի կազմին յաղթանակով` 2-1 արդիւնքով:
Անիկա շատ կարեւոր եղաւ Ռէալ Մատրիտի մարզիչին` Ժոզէ Մուրինիոյի համար, որ վերջապէս «Նու Քամփ» իր 9-րդ այցելութեան ընթացքին յաղթանակ արձանագրեց: Սեմի Խըտիրա (17-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (73-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը, իսկ Ալեքսիս Սանչես` Պարսելոնայի կոլը (70-րդ):
Իր արձանագրած այս կարեւոր յաղթանակէն ետք, Ռէալ Պարսելոնայի վրայ իր ունեցած կէտերու տարբերութիւնը բարձրացուց եօթնի:
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պորուսիա Տորթմունտ, 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Պորուսիա Մէօնշընկլատպախի, հանդիսացաւ ախոյեան, ախոյեանութեան աւարտէն երկու հանգրուան առաջ: Անիկա այժմ ութ կէտի առաւելութիւն մը ունի Պայէրն Միւնիխի վրայ:
Կոլերով հարուստ մրցումէ մը ետք աւարտեցաւ Մանչեսթըր Եունայթըտ – Էվըրթըն մրցումը` 4-4 արդիւնքով: Եունայթըտի կազմէն Ուէյն Ռունի նշանակեց երկու կոլ (41-րդ եւ 69-րդ), մինչ Էվըրթըն իր վերջին երկու կոլերը նշանակեց 83-րդ եւ 85-րդ վայրկեաններուն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| ՍՊԱՆԻԱ. 34-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Մայորքա – Ռէալ Սարակոսա | 1-0 |
| Սփորթինկ Խիխոն – Ռայօ Վայեքանօ | 2-1 |
| Պարսելոնա – Ռէալ Մատրիտ | 1-2 |
| Սեւիլլա – Լեվանթէ | 1-1 |
| Կրանատա – Կեթաֆէ | 1-0 |
| Ռէալ Սոսիետատ – Վիարէալ | 1-1 |
| Ռասինկ Սանթանտեր – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Էսփանիոլ | 3-1 |
| Վալենսիա – Ռէալ Պեթիս | 4-0 |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
|
| Օսասունա (6) – Մալակա (4) | 22:00 |
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 88 (109-30) |
| 2.- Պարսելոնա | 81 (97-26) |
| ԱՆԳԼԻԱ. 35-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Արսենալ – Չելսի | 0-0 |
| Ասթոն Վիլա – Սանտըրլենտ | 0-0 |
| Պլեքպըրն – Նորուիչ | 2-0 |
| Պոլթըն – Սուանզի | 1-1 |
| Ֆուլհեմ – Ուիկըն | 2-1 |
| Նիւքասըլ – Սթոք Սիթի | 3-0 |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Թոթենհամ | 1-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Էվըրթըն | 4-4 |
| Լիվըրփուլ – Ուեսթ Պրոմուիչ | 0-1 |
| Վուլվզ – Մանչեսթըր Սիթի | 0-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Եունայթըտ | 83 (86-32) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 80 (87-27) |
| ՔԱԼՉԻՕ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Քիեւօ – Ուտինեզէ | 0-0 |
| Փարմա – Քալիարի | 3-0 |
| Քաթանիա – Աթալանթա | 2-0 |
| Նափոլի – Նովարա | 2-0 |
| Ֆիորենթինա – Ինթեր Միլան | 0-0 |
| Ա. Սէ. Միլան – Պոլոնիա | 1-1 |
| Սեսենա – Փալերմօ | 2-2 |
| Ճենովա – Սիենա | 1-4 |
| Լացիօ Ռոմա – Լեչէ | 1-1 |
| Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա | 4-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 71 (57-18) |
| 2.- Ա. Սէ. Միլան | 68 (63-27) |
| ՖՐԱՆՍԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Պրեսթ – Ռենն | 0-1 |
| Քան – Սենթ Էթիեն | 1-4 |
| Տիժոն – Լիլ | 0-2 |
| Էվիան – Թուլուզ | 2-1 |
| Մոնփելիէ – Վալանսիեն | 1-0 |
| Նիս – Օքսեռ | 1-0 |
| Պորտօ – Մարսէյ | 2-1 |
| Աժաքսիօ – Նանսի | 0-0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Սոշօ | 6-1 |
| Լիոն – Լորիան | 3-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մոնփելիէ | 69 (60-31) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 67 (63-35) |
| ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 34-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Մայնց-05 – Վոլֆսպուրկ | 0-0 |
| Քէօլն – Շթութկարթ | 1-1 |
| Հերթա Պերլին – Քայզըրսլաութըրն | 1-2 |
| Հոֆընհայմ – Պայէր Լեւերքուզըն | 0-1 |
| Նիւրեմպերկ – Համպուրկ | 1-1 |
| Վերտըր Պրեմըն – Պայէրն Միւնիխ | 1-2 |
| Պորուսիա Տորթմունտ – Մէօնշընկլատպախ | 2-0 |
| Օկզպուրկ – Շալքէ | 1-1 |
| Հանովըր-96 – Ֆրայպուրկ | 0-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պորուսիա Տորթմունտ | 75 (71-23) |
| 2.- Պայէրն Միւնիխ | 67 (71-21) |


