Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Ապահովեց Առաւելագոյն 12 Կէտը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումները:
Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը, նշենք, որ Ա. հանգրուանի մրցումները ցարդ կը մնան յետաձգուած:
Միքա հանդիսացաւ միակ խումբը, որ արձանագրեց իր չորրորդ յաջորդական յաղթանակը` ապահովելով առաւելագոյն 12 կէտը:
Բանանց, որ հիւրն էր Միքայի, 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց վերջինէս, հակառակ անոր որ ինք բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ Գէորգ Կարապետեանի նշանակած կոլին (42-րդ): Ալեքս Էնրիքէ Տա Սիլվա (82-րդ) եւ Սեմիոն Մուրատեան (90-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:
Նոյն արդիւնքով, Արարատ պարտութեան մատնեց Ուլիսը: Տիգրան Ղարաբաղեանց (24-րդ) եւ Տիգրան Ոսկանեան (57-րդ` փենալթիով) նշանակեցին Արարատի կոլերը, իսկ Շոթա Ջիքիա (14-րդ)` Ուլիսի կոլը:
Նորայր Կէօզալեանի նշանակած կոլին շնորհիւ (51-րդ), Իմփուլս 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Գանձասարի դաշտէն:
Նոյն արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Փիւնիկ, Շիրակի դաշտին վրայ: Կամօ Յովհաննիսեան նշանակեց Փիւնիկի կոլը:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 4 | 0 | 0 | 9 | 3 | 12 |
| 2.- Իմփուլս | 3 | 0 | 1 | 9 | 4 | 9 |
| 3.- Գանձասար | 2 | 1 | 1 | 4 | 1 | 7 |
| 4.- Շիրակ | 2 | 0 | 2 | 3 | 5 | 6 |
| 5.- Բանանց | 1 | 1 | 2 | 5 | 6 | 4 |
| 6.- Փիւնիկ | 1 | 1 | 2 | 3 | 5 | 4 |
| 7.- Արարատ | 1 | 0 | 3 | 4 | 10 | 3 |
| 8.- Ուլիս | 0 | 1 | 3 | 2 | 5 | 1 |

