Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ արձանագրուած արդիւնքները այդքան ալ յիշատակութեան արժանի չեղան, մանաւանդ պարագլուխի դիրքը գրաւողներուն եւ անոնց անմիջական մրցակիցներուն համար` նկատի ունենալով, որ անոնց կողմէ արձանագրուած յաղթանակները կէտերու տարբերութիւնը պահեց անփոփոխ:
Ցարդ միայն յստակ է Գերմանիոյ ախոյեանին անունը` Պորուսիա Տորթմունտ: Մնացեալ երկիրներուն պարագային, պարագլուխի դիրքերը գրաւողները` Մանչեսթըր Եունայթըտ, Եուվենթուս, Ռէալ Մատրիտ եւ Մոնփելիէ կը մնան սպասողական վիճակի մէջ` սպասելով յառաջիկայ շաբաթավերջին, կամ նոյնիսկ` անկէ ետք ալ:
Անգլիոյ պարագային, այսօր տեղի ունենալիք գագաթի ճակատումը, որ իրարու դէմ պիտի հանէ Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Սիթին եւ Եունայթըտը, պիտի ըլլայ շատ վճռորոշ: Եունայթըտ այժմ երեք կէտով կը գերազացնէ Սիթին:
Իտալիոյ մէջ, ցարդ անպարտելի Եուվենթուս երեք կէտով կը գերազանցէ Ա. Սէ. Միլանը: Սպանիոյ մէջ, Ռէալ Մատրիտ եօթը կէտի առաւելութիւն մը ունի Պարսելոնայի վրայ:
Ինչ կը վերաբերի Ֆրանսայի, երէկ տիտղոսին համար պայքար մղող Փարիզ Սեն Ժերմեն կարեւոր մրցումի մը ընթացքին 2-1 արդիւնքով պարտուեցաւ Լիլէն, այսպիսով հինգ կէտով ետ մնալով պարագլուխի դիրքը գրաւող Մոնփելիէէն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ. 36-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էվըրթըն – Ֆուլհեմ | 4-0 |
| Սթոք – Արսենալ | 1-1 |
| Սանտըրլենտ – Պոլթըն | 2-2 |
| Սուանզի – Վուլվզ | 4-4 |
| Ուեսթ Պրոմուիչ – Ասթոն Վիլա | 0-0 |
| Ուիկըն – Նիւքասըլ | 4-0 |
| Նորուիչ – Լիվըրփուլ | 0-3 |
| Չելսի – Քուինզ Փարք | 6-1 |
| Թոթենհամ – Պլեքպըրն | 2-0 |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
ԺԱՄ |
| Մանչեսթըր Սիթի (2) – Մանչեսթըր Եունայթըտ (1) | 22:00 |
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Եունայթըտ | 83 (86-32) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 80 (87-27) |
| 3.- Արսենալ | 66 (68-44) |
| ՔԱԼՉԻՕ. 35-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Քալիարի – Քիեւօ | 0-0 |
| Փալերմօ – Քաթանիա | 1-1 |
| Ա. Էս. Ռոմա – Նափոլի | 2-2 |
| Պոլոնիա – Ճենովա | 3-2 |
| Աթալանթա – Ֆիորենթինա | 2-0 |
| Ինթեր Միլան – Սեսենա | 2-1 |
| Լեչէ – Փարմա | 1-2 |
| Նովարա – Եուվենթուս | 0-4 |
| Սիենա – Ա. Սէ. Միլան | 1-4 |
| Ուտինեզէ – Լացիօ Ռոմա | 2-0 |
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 77 (62-18) |
| 2.- Ա. Սէ. Միլան | 74 (68-28) |
| 3.- Նափոլի | 55 (62-43) |
| ՍՊԱՆԻԱ. 35-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էսփանիոլ – Սփորթինկ Խիխոն | 0-3 |
| Կեթաֆէ – Մայորքա | 1-3 |
| Լեվանթէ – Կրանատա | 3-1 |
| Ռէալ Սոսիետատ – Ռասինկ Սանթանտեր | 3-0 |
| Վիարէալ – Օսասունա | 1-1 |
| Ռէալ Մատրիտ – Սեւիլլա | 3-0 |
| Ռէալ Սարակոսա – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-0 |
| Մալակա – Վալենսիա | 1-0 |
| Ռէալ Պեթիս – Աթլեթիքօ Մատրիտ | 2-2 |
| Ռայօ Վայեքանօ – Պարսելոնա | 0-7 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 91 (112-30) |
| 2.- Պարսելոնա | 84 (104-26) |
| 3.- Վալենսիա | 55 (54-43) |
| ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Պայէր Լեւերքուզըն – Հանովըր-96 | 1-0 |
| Պայէրն Միւնիխ – Շթութկարթ | 2-0 |
| Ֆրայպուրկ – Քէօլն | 4-1 |
| Համպուրկ – Մայնց-05 | 0-0 |
| Հոֆընհայմ – Նիւրեմպերկ | 2-3 |
| Քայզըրսլաութըրն – Պորուսիա Տորթմունտ | 2-5 |
| Մէօնշընկլատպախ – Օկզպուրկ | 0-0 |
| Շալքէ – Հերթա Պերլին | 4-0 |
| Վոլֆսպուրկ – Վերտըր Պրեմըն | 3-1 |
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Պորուսիա Տորթմունտ | 78 (76-25) |
| 2.- Պայէրն Միւնիխ | 70 (73-21) |
| 3.- Շալքէ | 61 (71-42) |
| ՖՐԱՆՍԱ. 34-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Օքսեռ – Պրեսթ | 4-0 |
| Նանսի – Քան | 1-1 |
| Ռենն – Աժաքսիօ | 3-1 |
| Սենթ Էթիեն – Տիժոն | 1-0 |
| Սոշօ – Պորտօ | 0-3 |
| Վալանսիեն – Նիս | 2-0 |
| Թուլուզ – Մոնփելիէ | 0-1 |
| Լորիան – Մարսէյ | 2-1 |
| Լիլ – Փարիզ Սեն Ժերմեն | 2-1 |
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Մոնփելիէ | 72 (61-31) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 67 (64-37) |
| 3.- Լիլ | 62 (62-36) |

