Լիբանանեան Ֆութպոլ. Սաֆա Ախոյեան` Իր Պատմութեան Մէջ Առաջին Անգամ Ըլլալով
Երէկ աւարտեցաւ Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 2011-2012 տարեշրջանը, երբ տեղի ունեցան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին, Սաֆա 1-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Նըժմէն (կիսախաղ` 0-0), իր պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով հանդիսացաւ Լիբանանի ախոյեան:
Մրցումին միակ կոլը նշանակեց Մոհամետ Զէյն Թահհան (60-րդ):
Վերջին եօթը տարիներուն ընթացքին փոխախոյեան հանդիսացած Սաֆա, ի վերջոյ յաջողեցաւ տիրանալ տիտղոսին` տարեշրջանը աւարտելով 55 կէտով: Նըժմէ 51 կէտով հանդիսացաւ փոխախոյեան:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՆՇ. | ԿԷՏ | |
| 1.- Սաֆա | 17 | 4 | 1 | 50 | 16 | 55 |
| 2.- Նըժմէ | 16 | 3 | 3 | 37 | 16 | 51 |
| 3.- Ահտ | 14 | 6 | 2 | 41 | 17 | 48 |
| 4.- Անսար | 12 | 5 | 5 | 35 | 24 | 41 |
| 5.- Ախա Ահլի Ալէյ | 8 | 4 | 10 | 28 | 34 | 28 |
| 6.- Շապապ Սահել | 7 | 6 | 9 | 24 | 26 | 27 |
| 7.- Թրիփոլի | 5 | 9 | 8 | 27 | 27 | 24 |
| 8.- Ռասինկ | 5 | 8 | 9 | 18 | 24 | 23 |
| 9.- Սալամ Սուր | 5 | 6 | 11 | 28 | 38 | 21 |
| 10.- Թատամոն Սուր | 3 | 11 | 8 | 16 | 27 | 20 |
| 11.- Մապարրա | 3 | 4 | 15 | 21 | 43 | 13 |
| 12.- Ահլի Սայտա | 2 | 4 | 16 | 21 | 54 | 10 |
CATEGORIES Մարզական


