Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Յայտագիրը. Վաղը Կը Վճռուի Անգլիոյ Ախոյեանին Անունը
Այս շաբաթավերջին կ՛աւարտի Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութիւնը, երբ տեղի կ՛ունենան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Նախորդ տարիներուն ընդհանրապէս աւարտէն քանի մը հանգրուան առաջ կը յստականար ախոյեանին անունը, սակայն այս տարի ատիկա տեղի չունեցաւ` նկատի ունենալով, որ Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Սիթի եւ Եունայթըտ, պայքարը շարունակեցին մինչեւ աւարտ:
Սիթի, որ այժմ իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ կը գերազանցէ Եունայթըտը, եթէ յաղթէ իր հիւրին` Քուին Փարք Ռէյնճըրզի, պիտի հանդիսանայ ախոյեան, առանց սպասելու Սանտըրլենտ-Մանչեսթըր Եունայթըտ մրցումին արդիւնքին:
Ինչ կը վերաբերի Իտալիոյ, արդէն իսկ Եուվենթուս ապահոված է ախոյեանութեան տիտղոսը, մինչ Ա. Սէ. Միլան` երկրորդութիւնը:
Սպանիոյ մէջ եւս վերջին հանգրուանի մրցումները կացութենէն բան պիտի չփոխեն, որովհետեւ Ռէալ Մատրիտ ապահոված է տիտղոսը, մինչ Պարսելոնա փոխախոյեան է:
Սակայն Ֆրանսայի մէջ տարեշրջանը պիտի չաւարտի, որովհետեւ տեղի պիտի ունենան 37-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումները:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՆԳԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԿԻՐԱԿԻ ԺԱՄ
Չելսի (6) – Պլեքպըրն (19) 17:00
Էվըրթըն (7) – Նիւքեսըլ (5) 17:00
Մանչեսթըր Սիթի (1) – Քուինզ Փարք Ռէյնճըրզ (17) 17:00
Նորուիչ (13) – Ասթոն Վիլա (16) 17:00
Սթոք (14) – Պոլթըն (18) 17:00
Սանտըրլենտ (11) – Մանչեսթըր Եունայթըտ (2) 17:00
Սուանզի (12) – Լիվըրփուլ (8) 17:00
Թոթենհամ (4) – Ֆուլհեմ (9) 17:00
Ուեսթ Պրոմուիչ (10) – Արսենալ (3) 17:00
Ուիկըն (15) – Վուլվզ (20) 17:00
ԻՏԱԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԿԻՐԱԿԻ
Ա. Սէ. Միլան (2) – Նովարա (19) 16:00
Ֆիորենթինա (13) – Քալիարի (16) 16:00
Եուվենթուս (1) – Աթալանթա (11) 16:00
Սեսենա (20) – Ա. Էս. Ռոմա (7) 19:00
Փարմա (8) – Պոլոնիա (9) 19:00
Քաթանիա (10) – Ուտինեզէ (3) 21:45
Քիեւօ (12) – Լեչէ (18) 21:45
Ճենովա (17) – Փալերմօ (15) 21:45
Լացիօ Ռոմա (4) – Ինթեր Միլան (6) 21:45
Նափոլի (5) – Սիենա (14) 21:45
ՍՊԱՆԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ՇԱԲԱԹ
Ռէալ Սոսիետատ (14) – Վալենսիա (3) 21:00
Ռէալ Պեթիս (12) – Պարսելոնա (2) 23:00
ԿԻՐԱԿԻ
Էսփանիոլ (13) – Սեւիլլա (9) 21:00
Կեթաֆէ (11) – Ռէալ Սարակոսա (18) 21:00
Լեվանթէ (6) – Աթլեթիքօ Պիլպաօ (10) 21:00
Մալակա (4) – Սփորթինկ Խիխոն (19) 21:00
Ռասինկ Սանթանտեր (20) – Օսասունա (8) 21:00
Ռայօ Վայեքանօ (17) – Կրանատա (15) 21:00
Ռէալ Մատրիտ (1) – Մայորքա (7) 21:00
Վիարէալ (16) – Աթլեթիքօ Մատրիտ (5) 21:00
ՖՐԱՆՍԱ. 37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԿԻՐԱԿԻ
Աժաքսիօ (16) – Լիոն (4) 22:00
Պորտօ (7) – Լորիան (13) 22:00
Պրեսթ (18) – Վալանսիեն (12) 22:00
Քան (15) – Սոշօ (17) 22:00
Տիժոն (19) – Թուլուզ (8) 22:00
Մարսէյ (10) – Օքսեռ (20) 22:00
Մոնփելիէ (1) – Լիլ (3) 22:00
Նանսի (11) – Սենթ Էթիեն (6) 22:00
Նիս (14) – Էվիան (9) 22:00
Փարիզ Սեն Ժերմեն (2) – Ռենն (5) 22:00

