Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Մանչեսթըր Սիթի Հանդիսացաւ Ախոյեան` 44 Տարուան Երկար Սպասումէ Մը Ետք

Երէկ` կիրակի, 13 մայիսին աւարտեցան Անգլիոյ, Սպանիոյ եւ Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, երբ տեղի ունեցան 2011-2012 տարեշրջանի վերջին հանգրուանի մրցումները: Ֆրանսայի մէջ տեղի ունեցան նախավերջին հանգրուանի մրցումները:

Եթէ վերջին երկուքին մէջ ախոյեաններուն անունները յստակացած էին, անդին Անգլիոյ մէջ ախոյեանին անունը պիտի վճռուէր վերջին օրը` 38-րդ հանգրուանի մրցումներէն ետք:

Կը կարծուէր, որ մարզիչ Ալեքս Ֆերկըսընի կազմը` Մանչեսթըր Եունայթըտ, պիտի ըլլայ տիտղոսին տիրացողը` նկատի ունենալով, որ մինչ անիկա Ուէյն Ռունիի նշանակած կոլին շնորհիւ (20-րդ) 1-0 արդիւնքով կը յառաջանար Սանտըրլենտի վրայ, անդին Մանչեսթըր Սիթի իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կը կրէր Քուինզ Փարք Ռէյնճըրզէն, մինչ մրցումը կը մօտենար իր աւարտին:

Սակայն, զարմանալիօրէն, Սիթի մրցումին կորսուած վայրկեաններուն երկու կոլ նշանակելով տարաւ վերջնական յաղթանակը 3-2 արդիւնքով եւ թոյլ չտուաւ, որ Եունայթըտ ինք ըլլայ տիտղոսին տիրացողը:

Սիթիի ուշացած կոլերը նշանակեցին Էտին Ծեքօ (92-րդ) եւ Սերճիօ Ակուերօ (94-րդ): Փապլօ Զապալեթա նշանակած էր Սիթիի առաջին կոլը (39-րդ), իսկ Ռէյնճըրզի կոլերը` Ճիպրիլ Սիսէ (48-րդ) եւ Ճէյմի Մաքքի (66-րդ):

Այսպիսով, 44 երկար տարիներու սպասումէ մը ետք, Մանչեսթըր Սիթի տիրացաւ Անգլիոյ ախոյեանութեան տիտղոսին` վերջապէս դուրս գալով Եունայթըտի շուքէն:

Մանչեսթըրի երկու կազմերը, ինչպէս նաեւ Արսենալ (3-րդ) պիտի մասնակցին «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքին, իսկ Թոթենհամ` անոր զտումի մրցումներուն: Եթէ պատահի, որ Չելսի «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքի աւարտականին յաղթէ Պայէրն Միւնիխի, Թոթենհամ պիտի մասնակցի «Եուրոփա լիկ»-ին` Նիւքասըլի հետ:

Նշենք, որ վերջին երեք դիրքերը գրաւողները` Պոլթըն, Պլեքպըրն եւ Վուլվզ, փոխադրուեցան Ա. դասակարգ:

Ինչ կը վերաբերի Իտալիոյ, ախոյեան Եուվենթուս առանց պարտութեան աւարտեց տարեշրջանը, երբ 3-1 արդիւնքով յաղթեց Աթալանթայի:

Նոյնն էր պարագան նաեւ Սպանիոյ ախոյեան Ռէալ Մատրիտի, որ 4-1 արդիւնքով յաղթեց Մայորքայի:

Ֆրանսացիք պիտի մնան սպասողական վիճակի մէջ, մինչեւ վերջին հանգրուանը տեղի ունենալը` իմանալու համար, թէ ո՞վ պիտի ըլլայ ախոյեանը` Մոնփելիէ՞, թէ՞ Փարիզ Սեն Ժերմեն:

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.

 

ԱՆԳԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Չելսի – Պլեքպըրն 2-1
Էվըրթըն – Նիւքեսըլ 3-1
Մանչեսթըր Սիթի – Քուինզ Փարք Ռէյնճըրզ 3-2
Նորուիչ – Ասթոն Վիլա 2-0
Սթոք – Պոլթըն 2-2
Սանտըրլենտ – Մանչեսթըր Եունայթըտ 0-1
Սուանզի – Լիվըրփուլ 1-0
Թոթենհամ – Ֆուլհեմ 2-0
Ուեսթ Պրոմուիչ – Արսենալ 2-3
Ուիկըն – Վուլվզ 3-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Մանչեսթըր Սիթի 89 (93-29)
2.- Մանչեսթըր Եունայթըտ 89 (89-33)
3.- Արսենալ 70 (74-49)
………………….
18.- Պոլթըն 36 (46 -77)
19.- Պլեքպըրն 31 (48-78)
20.- Վուլվզ 25 (40-82)
 

ԻՏԱԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ա. Սէ. Միլան – Նովարա 2-1
Ֆիորենթինա – Քալիարի 0-0
Եուվենթուս – Աթալանթա 3-1
Սեսենա – Ա. Էս. Ռոմա 2-3
Փարմա – Պոլոնիա 1-0
Քաթանիա – Ուտինեզէ 0-2
Քիեւօ – Լեչէ 1-0
Ճենովա – Փալերմօ 2-0
Լացիօ Ռոմա – Ինթեր Միլան 3-1
Նափոլի – Սիենա 2-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Եուվենթուս 84 (68-20)
2.- Ա. Սէ. Միլան 80 (74-33)
3.- Ուտինեզէ 64 (52-35)
………………….
18.- Լեչէ 36 (40-56)
19.- Նովարա 32 (35-65)
20.- Սեսենա 22 (24-60)
 

ՍՊԱՆԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռէալ Սոսիետատ – Վալենսիա 1-0
Ռէալ Պեթիս – Պարսելոնա 2-2
Էսփանիոլ – Սեւիլլա 1-1
Կեթաֆէ – Ռէալ Սարակոսա 0-2
Լեվանթէ – Աթլեթիքօ Պիլպաօ 3-0
Մալակա – Սփորթինկ Խիխոն 1-0
Ռասինկ Սանթանտեր – Օսասունա 2-4
Ռայօ Վայեքանօ – Կրանատա 1-0
Ռէալ Մատրիտ – Մայորքա 4-1
Վիարէալ – Աթլեթիքօ Մատրիտ 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Ռէալ Մատրիտ 100 (121-32)
2.- Պարսելոնա 91 (114-29)
3.- Վալենսիա 61 (59-44
………………….
18.- Վիարէալ 41 (39-53)
19.- Սփորթինկ Խիխոն 37 (42-69)
20.- Ռասինկ Սանթանտեր 27 (28-63)
 

ՖՐԱՆՍԱ. 37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Աժաքսիօ – Լիոն 1-1
Պորտօ – Լորիան 1-0
Պրեսթ – Վալանսիեն 1-0
Քան – Սոշօ 1-3
Տիժոն – Թուլուզ 1-1
Մարսէյ – Օքսեռ 3-0
Մոնփելիէ – Լիլ 1-0
Նանսի – Սենթ Էթիեն 3-2
Նիս – Էվիան 1-1
Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Մոնփելիէ 79 (66-33)
2.- Փարիզ Սեն Ժերմեն 76 (73-40)
3.- Լիլ 71 (68-38)
………………….
18.- Աժաքսիօ 38 (38-61)
19.- Տիժոն 36 (38-58)
20.- Օքսեռ 34 (45-55)
Share this Article
CATEGORIES