Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. ՄԻՔԱ Կը Շարունակէ Մնալ Առաջին
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Միքա շարունակեց մնալ առաջին դիրքին վրայ` 2-1 արդիւնքով յաղթելով Շիրակի: Սեմիոն Մուրատեան նշանակեց յաղթական կազմին երկու կոլերը (86-րդ եւ 90-րդ), իսկ Անդրանիկ Պարիքեան` Շիրակի կոլը (92-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Միքա այժմ երեք կէտի առաւելութիւն մը ունի իր ետին գտնուող երկու խումբերու` Գանձասարի (2-րդ) եւ Իմփուլսի (3-րդ) վրայ:
Գանձասար 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Աբովեանի քաղաքային մարզադաշտէն, ուր Տեժան Վուքամանովիչի նշանակած կոլին շնորհիւ (70-րդ` փենալթիով), 1-0 արդիւնքով յաղթեց Գանձասարի:
Մնացեալ երկու ճակատումները` Ուլիս – Փիւնիկ եւ Իմփուլս – Բանանց, աւարտեցան 1-1 արդիւնքով:
Ստորեւ դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 5 | 1 | 1 | 16 |
| 2.- Գանձասար | 4 | 1 | 2 | 13 |
| 3.- Իմփուլս | 4 | 1 | 2 | 13 |
| 4.- Շիրակ | 4 | 0 | 3 | 12 |
| 5.- Բանանց | 2 | 3 | 2 | 9 |
| 6.- Փիւնիկ | 2 | 3 | 2 | 9 |
| 7.- Արարատ | 1 | 0 | 6 | 3 |
| 8.- Ուլիս | 0 | 3 | 4 | 3 |
CATEGORIES Մարզական


