«Արցախն Ակնթարթներում» Լուսանկարչական Մրցոյթ
Սիրելի՛ բարեկամ,
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթ:
«Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթի մասնակիցները պէտք է ներկայացնեն լրատուամիջոցներում կամ այլ հրատարակչութիւններում արդէն լոյս տեսած Արցախեան տարեգրութեանը, հերոսամարտին, առօրեային, պատմամշակութային արժէքներին ու շէնացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածուած կը լինեն պարբերական, տպագիր, ելեկտրոնային մամուլում կամ լուսանկարչական գործակալութիւնների կողմից:
Մրցոյթի իւրաքանչիւր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ հինգ լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb եւ 300 dpi փարամեթրերին: Լուսանկարների վերաբերեալ տեղեկութիւնները (ժամանակ, վայր, իրադարձութիւն, լուսանկարում պատկերուած մարդկանց անուններ, աշխարհագրական եւ պատմաճարտարապետական յուշարձանների անուանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, յղումը` ելեկտրոնային տարբերակի դէպքում, իսկ տպագիր տարբերակի դէպքում` սքեն եղած օրինակը, պաստառը եւ այլն) խնդրում ենք ուղարկել կից գրութեամբ:
Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2012 թուականի սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթ» մրցութային նշումով` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն հետեւեալ հասցէով` ք. Երեւան, Վազգէն Սարգսեան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected],[email protected] կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/:

