«85-ամեայ Ազդակ-ը` Հայաստան-սփիւռք տեղեկատուական կամուրջ»

Այս տարի լրանում է Պէյրութում լոյս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի հիմնադրման 85-ամեակը: Այս առիթով «Ուրբաթ« ակումբը կազմակերպում է մամուլի ասուլիս «85-ամեայ Ազդակ-ը` Հայաստան-սփիւռք տեղեկատուական կամուրջ» թեմայով: Բանախօսներն են ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը եւ «Ազդակ»-ի երեւանեան աշխատակից Թաթուլ Յակոբեանը: Ասուլիսի ընթացքում լրագրողները հնարաւորութիւն կ’ունենան ծանօթանալ «Ազդակ» օրաթերթին եւ Ապրիլ 24-եան թեմայով վերջին «Ազդակ-բացառիկ»-ին:

Ասուլիսը տեղի կ’ունենայ «Ուրբաթ» ակումբում, երկուշաբթի օրը` մայիսի 21-ին, ժամը 13.00-ին (Երեւանի ժամով):

Ուրբաթ ակումբի հասցէն` Երեւան, Տէրեան,3, հեռախօս` 53 91 22

Share this Article
CATEGORIES