Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Ա. Հանգրուանի Յետաձգուած Մրցումները Տեղի Ունեցան
Ինչպէս ծանօթ է, Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 2012 տարեշրջանը սկսաւ Բ. հանգրուանի մրցումներով` նկատի ունենալով, որ կլիմայական աննպաստ պայմաններուն պատճառով Ա. հանգրուանի մրցումները յետաձգուեցան:
Սակայն 16 մայիսին անոնք տեղի ունեցան, եւ այսպիսով բարձրագոյն դասակարգին մաս կազմող ութ խումբերը կատարած եղան 8-ական մրցում:
Թէեւ Միքա 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելով մնաց պարագլուխի դիրքին վրայ, սակայն Գանձասար (2-րդ) եւ Իմփուլս (3-րդ) յաղթանակներ արձանագրելով իրենց եւ Միքայի միջեւ կէտերու տարբերութիւնը նուազեցուցին միայն կէտի մը:
Մեծագոյն յաղթականը եղաւ Փիւնիկ, որ 4-2 արդիւնքով յաղթեց Ուլիսի: Վերջինս ցարդ առանց յաղթանակի է:
Ստորեւ կու տանք Ա. հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Բանանց – Իմփուլս | 1-2 | ||
| Գանձասար – Արարատ | 1-0 | ||
| Փիւնիկ – Ուլիս | 4-2 | ||
| Շիրակ – Միքա | 1-1 | ||
|
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ՄՐՑ. |
ԿԷՏ |
|
| 1.- Միքա | 8 | 17 (12-7) | |
| 2.- Գանձասար | 8 | 16 (9-3) | |
| 3.- Իմփուլս | 8 | 16 (9-3) | |
| 4.- Շիրակ | 8 | 13 (10-10) | |
| 5.- Փիւնիկ | 8 | 12 (11-10) | |
| 6.- Բանանց | 8 | 9 (9-9) | |
| 7.- Արարատ | 8 | 3 (6-17) | |
| 8.- Ուլիս | 8 | 3 (5-11) |
CATEGORIES Մարզական


