Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. 15 Կոլ` 9-րդ Հանգրուանի Մրցումներուն

Շիրակ - Արարատ մրցումէն (Totalfootball.am)

Երէկ տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումները: Անոնք եղան կոլերով հարուստ` նկատի ունենալով, որ չորս մրցումի ընթացքին նշանակուեցաւ 15 կոլ:

Միքա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 4-2 արդիւնքով յաղթելով Իմփուլսի: Ռաֆայէլ Ղազարեան (7-րդ) Գէորգ Պօղոսեան (34-րդ եւ 51-րդ) եւ Սեմիոն Մուրատեան (84-րդ) նշանակեցին Միքայի կոլերը, իսկ Ֆիլիփ Թիմով` Իմփուլսի կոլերը (13-րդ եւ 81-րդ):

Փիւնիկ 4-0 արդիւնքով յաղթեց Բանանցի` շնորհիւ Սարգիս Յովսէփեանի (23-րդ` փենալթիով), Վարդան Պաքալեանի (63-րդ) եւ Վիուլեն Այվազեանի (73-րդ եւ 93-րդ) նշանակած կոլերուն:

Նոյն արդիւնքով, Շիրակ յաղթեց Արարատի: Անդրանիկ Պարիքեան (5-րդ, 51-րդ` փենալթիով եւ 92-րդ) եւ Մկրտիչ Նալբանտեան (88-րդ) նշանակեց յաղթական կազմին չորս անպատասխան կոլերը:

Գանձասար իր դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ուլիսէն: Կորան Օպրատովիչ նշանակեց մրցումին միակ կոլը (8-րդ` սխալմամբ իր բերդին մէջ)

Ստորեւ` դասաւորումը.

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Միքա 6 2 1 16 9 20
2.- Գանձասար 5 1 3 9 4 16
3.- Շիրակ 5 1 3 14 10 16
4.- Իմփուլս 5 1 3 16 13 16
5.- Փիւնիկ 4 3 2 15 10 15
6.- Բանանց 2 3 4 9 13 9
7.- Ուլիս 1 3 5 6 11 6
8.- Արարատ 1 0 8 6 21 3

 

Share this Article
CATEGORIES