Թենիս. Ֆրանսայի Բաց Մրցաշարք. Քվիթովա Եւ Շարափովա Ապահովեցին Կիսաւարտականի Իրենց Տոմսերը
Ֆրանսայի մէջ տեղի ունեցող թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին, երէկ Փեթրա Քվիթովա (Չեխիա, 4-րդ) եւ Մարիա Շարափովա (Ռուսիա, 2-րդ) իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին կիսաւարտականի իրենց տոմսերը: Առաջինը 3-6, 6-2 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Եարոսլաւա Շվետովայի (Ղազախստան), իսկ երկրորդը 6-2 եւ 6-3 արդիւնքով` Քայա Քանեփիի (Էսթոնիա, 23-րդ):
Քառորդ աւարտականի մրցումներուն յաղթանակներ արձանագրեցին նաեւ Նովաք Տիոքովիչ (Սերպիա, առաջին) եւ Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ)` յաջորդաբար յաղթելէ ետք Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկայի (Ֆրանսա, 5-րդ) եւ Խուան Մարթին Տել Փոթրոյի (Արժանթին, 5-րդ), առաջինը` 6-1, 5-7, 5-7, 7-6 եւ 6-1 արդիւնքով, իսկ երկրորդը` 3-6, 6-7, 6-2, 6-0 եւ 6-3 արդիւնքով:
CATEGORIES Մարզական

