ՖԻՖԱ-ի Միջազգային Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան 4 Դիրք Նահանջեց, Մինչ Լիբանան` 14 Դիրք

Երէկ` չորեքշաբթի, 6 յունիսին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 4 յուլիսին` Եուրօ-2012-ի ֆութպոլի մրցաշարքին աւարտէն երեք օր ետք:

Հայաստանի ֆութպոլի ազգային խումբը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 47-րդ դիրքը, նահանջեց 51-րդ դիրք` իր տրամադրութեան տակ ունենալով 579 կէտ:

Լիբանան 14 դիրք նահանջելով այժմ 207 կէտով կը գրաւէ 143-րդ դիրքը:

Ինչ կը վերաբերի Սուրիոյ, անիկա 263 կէտով մնաց 126-րդ դիրքին վրայ:

Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա 1456 կէտով կը շարունակէ մնալ պարագլուխի դիրքին վրայ:

Ուրուկուէյ դիրքի մը ոստում արձանագրելով 2-րդ դիրքը խլեց Գերմանիայէն:

Ստորեւ կու տանք երէկ հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային խումբերուն գրաւած նախկին դիրքերը).

 

ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1456
2.- (3) Ուրուկուէյ 1292
3.- (2) Գերմանիա 1288
4.- (4) Հոլանտա 1234
5.- (6) Պրազիլ 1155
6.- (7) Անգլիա 1145
7.- (9) Արժանթին 1137
8.- (8) Խրուաթիա 1053
9.- (10) Դանիա 1019
10.- (5) Փորթուգալ 996
11.- (13) Չիլի 994
12.- (12) Իտալիա 977
13.- (11) Ռուսիա 975
14.- (16) Ֆրանսա 964
15.- (14) Յունաստան 953
………………… …….
33.- (33) Թուրքիա 732
………………… …….
45.- (52) Իրան 596
………………… …….
51.- (47) ՀԱՅԱՍՏԱՆ 579
………………… …….
66.- (70) Ուզպեքիստան 503
………………… …….
74.- (72) Իրաք 477
………………… …….
91.- (84) Քաթար 372
………………… …….
112.- (109) Ազրպէյճան 300
………………… …….
126.- (126) Սուրիա 263
………………… …….
143.- (129) Լիբանան 207

 

Share this Article
CATEGORIES