2014-Ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք. Ասիոյ Գօտի

– Ալի Սայիտի Լիբանանի Ապահովեց Կէտ Մը
– Հարաւային Քորէա 4-1 Արդիւնքով Ջախջախեց Քաթարը

Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը երէկ` ուրբաթ, 8 յունիսին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ուզպեքիստանի հետ Մարզական աւանին մէջ տեղի ունեցած մրցումին, որ կ՛իյնայ 2014-ի Մոնտիալի Ասիոյ գօտիի զտումի մրցաշարքի Դ. հանգրուանի ծիրին մէջ: Նշենք, որ մրցումին ներկայ էին 15 հազար համակիրներ, որոնց կարգին` Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար Ֆայսալ Քարամէ:

Մրցումին 12-րդ վայրկեանին Ժասուր Հասանով ցնցեց Զիատ Սամատի բերդին ուռկանը` օգտուելով Լիբանանի պաշտպանողական գիծին մէկ սխալէն:

Սակայն 34-րդ վայրկեանին Ալի Սայիտի փրկեց կացութիւնը, երբ մեծ քառակուսիէն դուրս ազատ հարուածով նշանակեց Լիբանանի հաւասարութեան կոլը, այլապէս կացութիւնը շատ աւելի ծանր կրնար ըլլալ եւ խումբին կացութիւնը դառնար աւելի մտահոգիչ:

Լիբանան թէեւ առաւելագոյն 6 կէտէն ապահովեց կէտ մը, սակայն ատիկա բաւարար չէ, որ Պրազիլ մեկնելու յոյսերը մնան ի զօրու:

Նշենք, որ երէկուան այս մրցումին Լիբանանի գերմանացի մարզիչը` Թէօ Պոքըր դաշտ ներկայացուց տարբեր կազմ մը, քան ինչ որ ներկայացուցած էր Քաթարի դէմ կատարուած մրցումին:

Սակայն հակառակ ատոր, Լիբանանի պաշտպանողական գիծին սխալները շարունակեցին մնալ խոցելի` նկատի ունենալով, որ մարզիկներուն կողմէ գնդակը դէպի ետեւ վերադարձնելը միշտ ալ կ՛ունենայ եւ յառաջիկային եւս պիտի շարունակէ ունենալ իր վատ հետեւանքները, եթէ անիկա կրկնուի:

Լուսանկարները Տրամադրեց` Ատնան Հաժ Հալի

Նշենք, որ երէկուան այս մրցումէն ետք Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը ուղղակիօրէն մեկնեցաւ օդակայան, ուրկէ պիտի ճամբորդէ Հարաւային Քորէա, որուն յաջորդ մրցակիցն է երեքշաբթի, 12 յունիսին:

Լիբանանի խմբակին (Ա.) մաս կազմող Հարաւային Քորէա, որ երէկ կատարեց իր առաջին մրցումը, 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Քաթարը եւ իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցեց Իրանն (2-րդ) ու Քաթարը (3-րդ):

 

Ա. ԽՄԲԱԿ  ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Հարաւային Քորէա     1     1     0     0     4     1     3

2.- Իրան                      1     1     0     0     1     0     3

3.- Քաթար              2     1     0     1     2     4     3

4.- Ուզպեքիստան         2     0     1     1     1     2     1

5.- Լիբանան             2     0     1     1     1     2     1

 

Բ. ԽՄԲԱԿ

1.- Ճափոն              2     2     0     0     9     0     6

2.- Իրաք                      1     0     1     0     1     1     1

3.- Աւստրալիա           1     0     1     0     0     0     1

4.- Օման                      2     0     1     1     0     3     1

5.- Յորդանան                  2     0

Share this Article
CATEGORIES