Նամակ Ազրպէյճանցիներուն. Ղարաբաղի Մասին Հիմնաւորապէս Մոռացէ՛ք

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշուէ՛ք վերջապէս, թէ ո՛վ էք դուք: Այլապէս մերթ թուրք էք, մերթ թաթար, մերթ աղուան, մերթ ուրիշ ինչ-որ բան…

Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից էք, որոնք խուժեցին ինչ-որ հեռաւոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր աւագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, յարձակուել է Բիւզանդիայի վրայ եւ, ի հարկէ, այն ամէնը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանուանել:

Այդպէս էլ դուք:

Ո՛չ, սխալ տեղում էք փնտռում ձեր արմատները:

Ընդհանրապէս դուք հմուտ էք հնարքների ու ստերի մէջ: Ահաւասիկ ինչ-որ Խոջալու էլ յօրինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ պաշիպոզուքները` ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի:

Մի մոլլայի ասացին` հայերը հրկիզել են մեր տունը:

– Հայե՞րը,- հարցրեց մոլլան,- չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթէ դա ճիշդ է, ապա մեր գործերը վատ են:

Ահա այսպէս:

Կարծում եմ, ազրպէյճանցիների մէջ կը գտնուեն կարգին, խելացի մարդիկ: Խեղճեր, որքա՜ն են նրանք, հաւանաբար տառապում` ամէն օր լսելով իրենց դիւահար նախագահի հայատեաց ճառերը, մշտական սպառնալիքները:

Իսկ ճի՞շդ է, որ ձեզ մօտ ամէնուր փակցուած են «Հայի սպանութիւնը յանցանք չի համարւում» կարգախօսներ: Եւ ձեր երեխաները մշտապէս կարդո՞ւմ են դա: Զի՛լ է:

Ահա արդէն քանի տասնամեակ շարունակ ձեր երեխաների արեան մէջ դուք ատելութեան թոյն էք ներարկում հայերի եւ ամէն հայկականի հանդէպ: Այդ թոյնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կեանքի ողջ ուղին: Դուք այդպէս էլ թոյլ չէ՞ք տայ նրանց դառնալ բնական մարդիկ եւ մշտապէս կացինը ձեռքին կը հրէք դէպի քնած հա՞յը…

Չի կարելի այդչափ անհոգի վերաբերուել սեփական երեխաներին: Բայց դա ձեր գործն է:

Դուք, ի՞նչ է, լրջօրէն պատրաստւում էք պատերա՞զմ սկսել:

Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացուի, բացի անմեղ զոհերից:

Ինչո՞ւ: Շա՛տ պարզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար` սուրբ Հայրենիք:

Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինուորների հոգեբանական տրամադրուածութիւնը նոյնպէս տարբեր է:

Ընդհանրապէս, մենք ի վերջոյ դէմ չենք, քանզի, իմացա՛ծ լինէք, լրջօրէն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին:

Աւելի լաւ կը լինէր, եթէ յօժարակամ վերադարձնէիք` առանց արիւնահեղութեան: Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չէք: Հոգեկերտուածքն այն չէ:

Մինչդեռ որքան վեհաբարոյ եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը:

Ի դէպ, ժողովուրդների համաշխարհային պատմութեան մէջ չի եղել մի դէպք, որ պարտուած կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի: Դա ծիծաղելի եւ լկտի է:

Չգիտեմ, կ՛ազդի՞ իմ նամակը ձեզ վրայ: Կարծում եմ` ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչէք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից:

Հայատեացութիւնը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջութեամբ ու վերջնականապէս, եւ յայտնի չէ, թէ երբ եւ ինչպէս դուրս կը գաք այդ կեղտոտ փոսից:

Բայց մտածէք գոնէ սեփական ապագայի մասին: Սթափ նայէք իրականութեանը:

Իսկ այն ահա թէ ինչպիսի՛ն է:

Մենք` հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրայ, եւ կ՛ապրենք այստեղ Յաւերժ: Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր աւագ եղբայրը զօրուգիշեր երազում էք) անհնար է: Դա չի լինի երբե՛ք: Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապէս տականքներ են փորձել դա անել: Բայց ապարդիւն:

Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացւում:

Իսկ այժմ` առաւել եւս, քանզի դուք եւ ձեր աւագ եղբայրը երկար ժամանակ սովորեցնում էիք մեզ սպաննել: Փառք Ալլահին, վերջապէս դա ձեզ յաջողուե՛ց:

Սումկայիթից յետոյ մենք վերջապէս գիտակցեցինք, թէ ի՛նչ է ձեր ուզածը:

Շնորհակալութիւն ձեզ եւ կրկին` Ալլահին: Այժմ կը լինի այնպէս, ինչպէս իմաստնաբար ասուած է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

Մենք կը գերազանցենք ձեզ բոլոր առումներով ու նաեւ` դաժանութեամբ:

Այս նամակով ես անկեղծօրէն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք:

Ձեր շնորհիւ մենք փոխակերպուեցինք, դարձանք ճիշդ այնպիսին, ինչպիսին դու՛ք էք…

Շնորհակալութիւն ձեզ եւ էլի մէկ անգամ` փառք Ալլահին:

Վոհմակի մէջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները:

Իսկ Ղարաբաղի մասին հիմնաւորապէս մոռացէ՛ք:

 

 

 

Share this Article
CATEGORIES