Եուրօ-2012. Ինիեսթա Ընտրուեցաւ Մրցաշարքին Լաւագոյն Մարզիկը
Երէկ Եու. Է. Էֆ. Ա.ին հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշուեցաւ, որ Սպանիոյ ֆութպոլի ազգային խումբին մաս կազմող Անտրես Ինիեսթա ընտրուեցաւ Եուրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան լաւագոյն մարզիկը: Անոր ունեցած բացառիկ խաղարկութեան շնորհիւ, Սպանիա աւարտականին 4-0 արդիւնքով պարտութեան մատնելով Իտալիան տիտղոսը պահեց իր մօտ:
Ստորեւ` Եու. Է. Էֆ. Ա.ին կողմէ ընտրուած Եուրօ-2012-ի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Իտալիա), Իքեր Քասիաս (Սպանիա) եւ Մանուէլ Նէօյըր (Գերմանիա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ժերար Փիքէ, Ժորտի Ալպա (Սպանիա), Ֆապիօ Քոյենթրաօ, Փեփէ (Փորթուգալ), Ֆիլիփ Լահմ (Գերմանիա) եւ Սերճիօ Ռամոս (Սպանիա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Տանիելէ Տէ Ռոսսի (Իտալիա), Սթիւըն Ժերար (Անգլիա), Զաւի, Անտրես Ինիեսթա, Սերճիօ Պուսքեթց, Զապի Ալոնսօ (Սպանիա), Սեմի Խետիրա, Մեսութ Էօզիլ (Գերմանիա) եւ Անտրէա Փիրլօ (Իտալիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մարիօ Պարոթելլի (Իտալիա), Սեսք Ֆապրեկաս, Տաւիտ Սիլվա (Սպանիա), Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ) եւ Զլաթան Իպրահիմովիչ (Շուէտ):


