ՖԻՏԷ-ի Միջազգային Դասաւորման Մէջ Հայաստան` 4-րդ Դիրքին Վրայ
ՖԻՏԷ-ի հրապարակած աշխարհի տղոց հաւաքականներու նոր դասաւորման մէջ Հայաստան կը գրաւէ 4-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 2661 կէտ: Հայաստան ունի 33 կրանտմասթըր եւ 26 միջազգային վարպետ` ներկայ դրութեամբ:
Առաջին դիրքը կը գրաւէ Ռուսիա, որուն ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Ուքրանիա եւ Չինաստան:
Ստորեւ կու տանք առաջին տասը հաւաքականներուն դասաւորումը.
ԿԷՏ ԿՐԱՆՏՄԱՍԹԸՐ ՄԻՋ. ՎԱՐՊԵՏ
1.- Ռուսիա 2747 214 492
2.- Ուքրանիա 2697 79 199
3.- Չինաստան 2662 30 23
4.- ՀԱՅԱՍՏԱՆ 2661 33 26
5.- Ֆրանսա 2660 46 95
6.- Հունգարիա 2657 51 105
7.- Միացեալ Նահանգներ 2647 71 121
8.- Հնդկաստան 2645 26 76
9.- Իսրայէլ 2638 39 45
10.- Ազրպէյճան 2634 20 17

