Փինկ Փոնկ. Լիբանանի Ամառնային Բաժակի Մրցաշարք. Աւօ Մումջողլեան Տիրացաւ 21 Տարեկանէն Վար Դասակարգի Տիտղոսին
Նախորդ շաբաթավերջին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) Լիբանանի փինկ փոնկի Ամառնային բաժակի մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց 21 տարեկանէն վար աւարտական հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող մարզիկ Աւօ Մումջողլեան տիրացաւ տիտղոսին` 3-2 արդիւնքով (11-5, 9-11, 11-1, 8-11 եւ 14-12) պարտութեան մատնելէ ետք Ահմետ Հարպը (Պարաղեմ Նապաթիէ): Երրորդ դիրքը գրաւեցին Միսաք Պոյաճեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Մոհամետ Պահժաթ (Պարաղեմ Նապաթիէ):
Ինչ կը վերաբերի աղջկանց դասակարգին (դարձեալ 21 տարեկանէն վար), առաջին դիրքը գրաւեց Մէյսա Պըսէյպես (Ժամհուր), որ աւարտականին 3-2 արդիւնքով (11-7, 7-11, 15-13, 5-11 եւ 11-9) յաղթեց Հալա Ուըհպիին (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա): Երրորդ հանդիսացան Լիզ Հաժ Նիքոլա եւ Մոնիքա Մըր (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
CATEGORIES Մարզական



