Թենիսի Միջազգային Ֆետերասիոնին Նոր Դասաւորման Մէջ. Կարգ Մը Հիմնական Փոփոխութիւններ` Վերին Դիրքերուն Մէջ

Թենիսի միջազգային ֆետերասիոնին կողմէ հրապարակուած նոր դասաւորման մէջ կարգ մը հիմնական փոփոխութիւններ տեղի ունեցան վերին դիրքերուն մէջ` նկատի ունենալով, որ պարագլուխի դիրքը գրաւողները իրենց տեղը զիջեցան այլ կազմերու:

Ուիմպըլտընի կրան շլեմի մրցաշարքին տիրացած զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր պարագլուխի դիրքը խլեց սերպ Նովաք Տիոքովիչէն, որ նահանջեց 2-րդ դիրք:

Աղջկանց պարագային, Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) պարագլուխի դիրքը խլեց ռուս Մարիա Շարափովայէն, որ նահանջեց 3-րդ դիրք:

Տեղի ունեցան նաեւ այլ փոփոխութիւններ, զորս կը ներկայացնենք ստորեւ տրուած դասաւորման մէջ (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).

ԱՂՋԻԿՆԵՐ ԿԷՏ
1.- (2) Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) 8800
2.- (3) Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան) 8530
3.- (1) Մարիա Շարափովա (Ռուսիա) 8370
4.- (6) Սերենա Ուիլիըմզ (Մ. Նահանգներ) 7360
5.- (5) Սամանթա Սթոսիւր (Աւստրալիա) 6195
6.- (4) Փեթրա Քվիթովա (Չեխիա) 5275
7.- (8) Անճելիք Քերպըր (Գերմանիա) 5170
8.- (7) Քարոլին Վոզնիաքի (Դանիա) 4091
9.- (10) Սարա Էրրանի (Իտալիա) 3410
10.- (9) Մարիոն Պարթոլի (Ֆրանսա) 3400
ՏՂԱՔ
1.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 11075
2.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա) 11000
3.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 8905
4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) 7460
5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 5430
6.- (6) Ճօ–Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) 5230
7.- (7) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 4515
8.- (8) Եանքօ Թիփսարեւիչ (Սերպիա) 3215
9.- (9) Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին) 3180
10.- (11) Նիքոլա Ալմակրօ (Սպանիա)  2605

 

Share this Article
CATEGORIES