ՓԻՆԿ ՓՈՆԿ. ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. 40 ՉԴԱՍՈՒԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԸ

Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցող Լիբանանի փինկ փոնկի բաժակի մրցաշարքի 2011 տարեշրջանի Ա. հանգրուանի մրցումներուն իրենց մասնակցութիւնը բերին 284 երկսեռ չդասուած մարզիկներ:

Անոնցմէ քառասունը, գրաւելով իրենց խմբակին առաջին դիրքը, ապահովեցին Բ. հանգրուանի իրենց տոմսերը:

6րդ խմբակէն իր տոմսը ապահովեց Ռազմիկ Շեմեմեան (ՀՄԸՄ Պէյրութ), 25-րդ խմբակէն` Փոլ Պետրոս (ՀՄԸՄ Պուրճ Համուտ), 20-րդ խմբակէն` Ալեքսի Հատտատ (ՀՄԸՄ Պուրճ Համուտ), 18-րդ խմբակէն` Օմար Ֆայյատ (ՀՄԸՄ Պէյրութ) եւ 15-րդ խմբակէն` Համօ Մոսկոֆեան (Շապապ Զուք):

 

Share this Article
CATEGORIES