Եու. Է. Էֆ. Ա.- Եւրոպայի Լաւագոյն Մարզիկի Ընտրութիւն. Քրիսթիանօ Ռոնալտօ Եւ Մեսսի Մաս Կազմեցին Հրապարակուած 32 Մարզիկներու Անուններուն Ցանկին
Եու. Է. Էֆ. Ա.ի պաշտօնական կայքէջը կը հաղորդէ, որ Եու. Է. Էֆ. Ա.ի անդամ հաշուող 53 ֆետերասիոններուն կողմէ նշանակուած մարզական լրագրողները ընտրած են ցանկը այն 32 մարզիկներուն, որոնք պիտի պայքարին Եու. Է. Էֆ. Ա.ի Եւրոպայի լաւագոյն մարզիկի տիտղոսին ձեռքբերման համար:
Յառաջիկայ 14 օգոստոսին դարձեալ նկատի առնելով լրագրողներուն տուած կէտերը, այդ ցանկը պիտի նուազի երեքի, որմէ ետք Մոնաքոյի մէջ պիտի յայտարարուի տիտղոսին տիրացող լաւագոյն մարզիկին անունը:
Սպանիոյ ախոյեան Ռէալ Մատրիտ ունի ամէնէն աւելի շատ մարզիկները` թիւով եօթը: Անոր կը յաջորդէ Մանչեսթըր Սիթի, որ ունի վեց մարզիկ:
«Չեմփիընզ լիկ»-ի տիտղոսին տիրացած Չելսի, ինչպէս նաեւ Պարսելոնա ունին չորսական մարզիկ, մինչ Ռատամել Ֆալքաօ միակ մարզիկն է «Եուրոփա լիկ»-ին տիրացած Աթլեթիքօ Մատրիտէն:
Անակնկալօրէն այդ 32 մարզիկներուն ցանկին մէջ է Պանկոր Սիթիի 27 տարեկան մարզիկ Լեսլի Տէյվիս, որ վերջին երկու տարիներուն ընտրուեցաւ իր ակումբի լաւագոյն մարզիկը:
Ստորեւ կու տանք 32 մարզիկներուն ցանկը.
Սերճիօ Ակուերօ (Մանչեսթըր Սիթի)
Մարիօ Պալոթելլի (Մանչեսթըր Սիթի)
Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս)
Փիթըր Չեխ (Չելսի)
Լեսլի Տէյվիս (Պանկոր Սիթի)
Սեսք Ֆապրեկաս (Պարսելոնա)
Ճօ Հարթ (Մանչեսթըր Սիթի)
Անտրես Ինիեսթա (Պարսելոնա)
Վենսան Քոմփանի (Մանչեսթըր Սիթի)
Լիոնել Մեսսի (Պարսելոնա)
Մեսութ Էօզիլ (Ռէալ Մատրիտ)
Անտրէա Փիրլօ (Եուվենթուս)
Ռաուլ Կոնզալես (Շալքէ)
Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ)
Ֆեռնանտօ Թորես (Չելսի)
Ռոպին Վան Փերսի (Արսենալ)
Զապի Ալոնսօ (Պարսելոնա)
Եաքուպ Պլասզիքովսքի (Պոր. Տորթմունտ)
Իքեր Քասիաս (Ռէալ Մատրիտ)
Ֆապիօ Քոյենթրաօ (Ռէալ Մատրիտ)
Տիտիէ Տրոկպա (Չելսի)
Ռատամել Ֆալքաօ (Աթլեթիքօ Մատրիտ)
Զլաթան Իպրահիմովիչ (Ա. Սէ. Միլան)
Սհինժի Քակաուա (Պորուսիա Տորթմունտ)
Ֆրանք Լամփար (Չելսի)
Լուքա Մոտրիչ (Թոթենհամ)
Փեփէ (Ռէալ Մատրիտ)
Սերճիօ Ռամոս (Ռէալ Մատրիտ)
Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ)
Տաւիտ Սիլվա (Մանչեսթըր Սիթի)
Եայա Թուրէ (Մանչեսթըր Սիթի)
Խաւի (Պարսելոնա)

