Ճատրակ. Լիբանանի 2012-ի Աղջկանց Ախոյեանութիւն. Սիւզան Մուրատեան Հանդիսացաւ Լիբանանի Ախոյեան

Սիւզան Մուրատեան

13-17 յուլիս 2012-ին «Արարատ» մարզական ակումբին մէջ (Խալիլ Պատաուի, «Փեժօ» ընկերութեան ետին) տեղի ունեցաւ Լիբանանի ճատրակի 2012-ի աղջկանց անհատական ախոյեանութիւնը` մասնակցութեամբ տեղացի ճատրակ խաղացողներու: Անոնց կարգին էին նաեւ Լիբանանի ճատրակի մարզական կեանքին մէջ փորձառու եւ անուանի քոյրեր Քնարիկ եւ Սիւզան Մուրատեանները:

Տեղի ունեցան հինգ հանգրուանի մրցումներ:

Առաւելագոյն 5 կէտէն 4,5 կէտ ապահովելով` Սիւզան Մուրատեան (1838), հանդիսացաւ Լիբանանի ախոյեան, կէս կէտով գերազանցելով իր քոյրը` Քնարիկը (2185, աղջկանց միջազգային վարպետի կոչում ունեցող), որ հանդիսացաւ փոխախոյեան:

Իր կատարած վերջին մրցումին, Սիւզան Մուրատեան յաղթեց Ռիհամ Սալեհի, մինչ Քնարիկ Մուրատեան հաւասարութիւն մը արձանագրեց Եումնա Մախլուֆի (1950, ՖԻՏԷ-ի աղջկանց վարպետի կոչում ունեցող) հետ, որ հանդիսացաւ երրորդ` ապահովելով 3,5 կէտ:

Կը շնորհաւորենք Լիբանանի ախոյեան եւ փոխախոյեան հանդիսացած Սիւզան եւ Քնարիկ Մուրատեան քոյրերը` անոնց մաղթելով նորանոր յաջողութիւններ:

Ստորեւ կու տանք 5-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն անոնց արձանագրած շարժումներուն պատկերը.

(14) Makhlouf, Youmna (1950) – Mouradian, Knarik (2185)

1.d4 Nf6 2.c4 g6 3.Nc3 Bg7 4.e4 d6 5.f3 0-0 6.Be3 Nbd7 7.Bd3 c6 8.Nge2 a6 9.0-0 b5 10.a3 bxc4 11.Bxc4 Rb8 12.Qd2 Nb6 13.Ba2 a5 14.b3 Nfd7 15.Rac1 Ba6 16.Rfd1 Re8 17.Bh6 c5 18.Bxg7 Kxg7 19.f4 cxd4 20.Qxd4+ Kg8 21.f5 Ne5 22.fxg6 hxg6 23.Nf4 Qc7 24.Nce2 Qb7 25.Nc3 Qc7 26.Nce2 Qb7 27.Nc3 0.5-0.5

(15) Saleh, Riham – Mouradian, Suzan (1838)

1.d4 Nf6 2.c4 e6 3.Nc3 Bb4 4.Bd2 Nc6 5.Nf3 b6 6.a3 Bxc3 7.Bxc3 Ne4 8.Qc2 Nxc3 9.Qxc3 0-0 10.e3 Bb7 11.Be2 Ne7 12.0-0 Rc8 13.b4 d5 14.c5 a6 15.a4 Qd7 16.b5 axb5 17.axb5 c6 18.Rfb1 cxb5 19.Bxb5 Bc6 20.Ne5 Qd8 21.Nxc6 Nxc6 22.Bxc6 Rxc6 23.Ra6 Qc7 24.Raxb6 Rxb6 25.Rxb6 Rc8 26.Qb4 h6 27.Rb7 Qc6 28.Qb5 Qxb5 29.Rxb5 Ra8 30.g3 Ra1+ 31.Kg2 Rc1 32.h4 Kh7 33.g4 Kg6 34.f4 h5 35.g5 f6 36.Rb2 Kf5 37.Kf3 e5 38.Re2 exf4 39.exf4 Rc4 40.Re3 Rxd4 41.Rc3 Rxf4+ 42.Kg3 Rg4+ 43.Kh3 Rc4 44.Rxc4 dxc4 45.c6 Ke6 0-1

 

Share this Article
CATEGORIES