Ճատրակ. ՖԻՏԷ-ի Կրան Փրիի Աղջկանց Միջազգային Մրցաշարք. Այսօր` 7-րդ Հանգրուանի Մրցումները
Օրուան մը հանգիստէ եւ դադարէ ետք, այսօր կը շարունակուին Ջերմուկի մէջ տեղի ունեցող ՖԻՏԷ-ի ճատրակի կրան փրիի աղջկանց միջազգային մրցաշարքին հանդիպումները, երբ տեղի կ՛ունենան 7-րդ հանգրուանի մրցումները: Էլինա Դանիէլեանի մրցակիցը պիտի ըլլայ Լուֆէյ Ռուան (Չինաստան), իսկ Մկրտչեանի մրցակիցը` Պաթքույակ Մունկունթուլ (Մոնկոլիա):
Այսօր տեղի ունենալիք 7-րդ հանգրուանի հանդիպումներուն նախօրեակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ԿԷՏ
1.- Ուենժուն Ժու (Չինաստան, 2518) 4,5
2.- Եիֆան Հու (Չինաստան, 2617) 4
3.- Համփի Քոներու (Հնդկաստան, 2598) 4
4.- Լուֆէյ Ռուան (Չինաստան, 2483) 4
5.- Էլինա Դանիէլեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2480) 3
6.- Քաթերինա Լահնօ (Ուքրանիա, 2537) 3
7.- Լիլիթ Մկրտչեան (ՀԱՅԱՍՏԱՆ, 2450) 3
8.- Զուէ Զհաօ (Չինաստան, 2556) 3
9.- Էքաթերինա Քովալեւսքայա (Ռուսիա, 2417) 2,5
10.- Նանեծա Քոսինցեւա (Ռուսիա, 2516) 2,5
11.- Պաթքույակ Մունկունթուլ (Մոնկոլիա, 2447) 2
12.- Նինօ Խորսիծէ (Վրաստան, 2456) 0,5

