ՖԻՖԱ-ԻՆ ԿՈՂՄԷ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՈՒՐԻԱ ՈՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ, ԻՍԿ ԼԻԲԱՆԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ

ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած ֆութպոլի միջազգային նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային խումբը երեք դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ 62-րդ դիրք:

Սպանիա շարունակեց մնալ առաջին դիրքին վրայ` իր ետին ձգելով Հոլանտան: Պրազիլ 2 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կ՛ամբողջացնէ առաջին եռեակը:

Լիբանան 9 դիրք նահանջելով այժմ կը գտնուի 178-րդ դիրքին վրայ, սակայն Սուրիա 4 դիրք բարձրանալով այժմ կը գտնուի 104-րդ հորիզոնականին վրայ:

ՖԻՖԱ-ին կողմէ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 18 մայիսին:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը Եւրօ-2012-ի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).

ԿԷՏ

1.- (1) Սպանիա         1857
2.- (2) Հոլանտա         1702
3.- (5) Պրազիլ                1425
4.- (3) Գերմանիա        1386
5.- (4) Արժանթին        1276
6.- (6) Անգլիա          1163
7.- (7) Ուրուկուէյ        1094
8.- (9) Փորթուգալ        1052
9.-(11) Իտալիա          1019
10.- (8) Խրուաթիա       991
11.- (11) Նորվեկիա      987
12.- (10) Յունաստան     985
13.- (15) Ճափոն        961
14.- (14) Չիլի                 952
15.- (16) Ղանա               918
……………………………….
18.- (13) Ռուսիա *            896
……………………………….
27.- (22) Սլովաքիա *    809
……………………………….
30.- (32) Թուրքիա       795
……………………………….
34.- (34) Այիր *         681
……………………………….
47.- (43) Իրան                575
……………………………….
62.- (65) ՀԱՅԱՍՏԱՆ     524
……………………………….
85.- (83) Մակեդոնիա *   398
……………………………….
104.- (108) Սուրիա            297
……………………………….
107.- (100) Ազրպէյճան   288
……………………………….
178.- (169) Լիբանան     55
……………………………….
202.- (202) Անտորրա *  3

 

 

Share this Article
CATEGORIES