Այլ Մարզական Լուրեր

Ֆութպոլ

Հայաստանի ֆութպոլի ազգային խումբի միջնապահ Հենրիխ Մխիթարեան այս տարի 5-րդ անգամ ըլլալով Շախտիոր Տոնեցք խումբին` ամսուան լաւագոյն մարզիկը ճանչցուեցաւ: Հարցախոյզին կը մասնակցէին ակումբին կայքէջին այցելուները, լրագրողներ եւ վեթերաններ: Հենրիխ Մխիթարեան իր մրցանակը կը ստանայ 4 օգոստոսին:

 

Պարսելոնա Անգերազանցելի

Ֆութպոլային պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆետերասիոնը (IFFHS) երէկ հրապարակեց ակումբներու համաշխարհային դասակարգման աղիւսակը:

Այս անգամ լաւագոյն 400-ին ներառուած է Հայաստանի բաժակակիր` Շիրակ Գիւմրին, որ 7 ակումբներու հետ կը կիսէ 362-369-րդ դիրքերը:

Դասակարգումի Առաջին Եռեակը

1) Պարսելոնա (Սպանիա) 356 կէտ

2) Ուիվերստատ տը Չիլիէ (Չիլի) 339,5 կէտ

3) Ռէալ Մատրիտ (Սպանիա) 295 կէտ

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )