Եուրօ- 2013-ի Զտումի Մրցաշարք. Հայաստանի Երիտասարդներու Հաւաքականը Յաղթեց Կալեսի` 1-0 Արդիւնքով
Եուրօ-2013-ի Եւրոպայի երիտասարդներու ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Հայաստանի երիտասարդներու հաւաքականը (21 տարեկանէն վար) 1-0 արդիւնքով նուազագոյն յաղթանակ մը արձանագրեց Կալեսի դէմ:
15 օգոստոսին Ռեքսհեմ քաղաքի «Ռէյսքորս Կրաունտ» մարզադաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին, Հայաստանի եւ մրցումին միակ կոլը փենալթիով նշանակեց Յովհաննէս Համբարձումեան:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Հայաստան ապահովելով առաւելագոյն երեք կէտը, ամրապնդեց իր տեղը 2-րդ դիրքին վրայ` ապահովելով 14 կէտ:
Հայրենի կազմը իր վերջին մրցումը պիտի կատարէ յառաջիկայ 10 սեպտեմբերին` հիւրը ըլլալով Մոնթենեկրոյի:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Չեխիա | 6 | 5 | 1 | 0 | 19 | 3 | 16 |
2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 7 | 4 | 2 | 1 | 11 | 5 | 14 |
3.- Կալես | 7 | 3 | 1 | 3 | 7 | 5 | 10 |
4. Մոնթենեկրօ | 6 | 3 | 0 | 3 | 14 | 8 | 9 |
5. Անտորրա | 8 | 0 | 0 | 8 | 2 | 32 | 0 |
CATEGORIES Մարզական