ԾԱՆՐԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ` ԵՒՐՈՊԱՅԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ
Նախորդ շաբաթավերջին, Քազանի մէջ աւարտեցան Եւրոպայի ծանրաբարձութեան ախոյեանութեան մրցումները, որոնց իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Հայաստանի հաւաքականը:
Հայրենի ծանրաբարձները, տիրանալով 4 մետալի (3 արծաթ եւ 1 պրոնզ), գրաւեցին ընդհանուր դասաւորման 5-րդ դիրքը:
Հայաստան, որ նախորդ տարի տիրացած էր 7 մետալի (որոնցմէ 2-ը` ոսկի), այս տարի համեմատաբար աւելի տկար կազմով կը մասնակցէր` նկատի ունենալով, որ աշնան Փարիզի մէջ տեղի պիտի ունենան աշխարհի ախոյեանութեան մրցումները:
Ռուսիա, որ հանդիսացաւ առաջին, ունեցաւ Եւրոպայի 9 ախոյեան, իսկ Թուրքիա 4 ոսկի մետալով գրաւեց երկրորդ դիրքը:
Ստորեւ կու տանք վ
ՈՍԿԻ ԱՐԾԱԹ ՊՐՈՆԶ ԳՈՒՄԱՐ
1.- Ռուսիա 9 4 0 13
2.- Թուրքիա 4 2 3 9
3.- Մոլտաւիա 1 1 0 2
4.- Պիելոռուսիա 1 0 0 1
5.- ՀԱՅԱՍՏԱՆ 0 3 1 4
6.- Ռումանիա 0 2 2 4
7.- Ուքրանիա 0 2 0 2
8.- Վրաստան 0 1 0 1
9.- Լեհաստան 0 0 2 2
10.- Ալպանիա 0 0 1 1
Չեխիա 0 0 1 1
Ֆրանսա 0 0 1 1
Գերմանիա 0 0 1 1
Հունգարիա 0 0 1 1
Իտալիա 0 0 1 1
Սպանիա 0 0 1 1