Փինկ Փոնկ. Լիբանանի Տարիքային Ախոյեանութիւն. Ուեհպէ Եւ Հարպ Հանդիսացան 21 Տարեկանէն Վար Դասակարգի Ախոյեան

Ահմետ Հարպ

Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցող Լիբանանի փինկ փոնկի տարիքային ախոյեանութեան ծիրին մէջ, իրենց աւարտին հասան 21 տարեկանէն վար տղոց եւ աղջկանց մրցումները, երբ տեղի ունեցան աւարտական ճակատումները:

Հալա Ուեհպէ

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Հալա Ուեհպէ (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ աւարտականին 3-1 արդիւնքով (11-7, 7-11, 11-6 եւ 11-4) յաղթեց Հանեմ Ժումաայի (Մուժամահ Հարիրի Ռիատի Սայտա): Երրորդ դիրքը գրաւեցին Նատա Հուէյլի (Շապապ Ֆաուար) եւ Մէյսա Պըսէյպես (Ժամհուր):

Տղոց տիտղոսին տիրացաւ Ահմետ Հիւսէյն Հարպ (Պարաղեմ Նապաթիէ), որ 3-0 արդիւնքով (11-6, 11-6 եւ 11-9) յաղթեց եւ խմբակիցին` Մոհամետ Պահժաթի: Երրորդ դիրքը գրաւեցին Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Խալիլ Հալլալ (Պլու Սթարզ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )