Եւրոպական Ֆութպոլ. Վան Փերսի Հեթրիք Մը Իրագործեց Եունայթըտի Հետ. Պայէրն Միւնիխ – Շթութկարթ` 6 – 1

Ռոպին Վան Փերսի

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն, Մանչեսթըր Եունայթըտ 3 – 2 արդիւնքով դժուար, բայց կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Սաութհեմփթընի դաշտին վրայ: Յաղթական կազմին մարզիկներէն Ռոպին Վան Փերսի հեթրիք մը իրագործեց (23-րդ, 87րդ եւ 92-րդ): Ան 69-րդ վայրկեանին փենալթի մը չյաջողեցաւ կոլի վերածել:

Լիվըրփուլ իր դաշտին վրայ 45 հազար հանդիսատեսներու ներկայութեան 2 – 0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Արսենալէն: Լուքաս Փոտոլսքի (31-րդ) եւ Սանթի Քազորլա (68-րդ) նշանակեցին լոնտոնեան կազմին կոլերը:

Յաղթանակ արձանագրեց նաեւ Մանչեսթըր քաղաքի երկրորդ խումբը` ախոյեան Սիթի, որ 3 – 1 արդիւնքով յաղթեց Քուինզ Փարք Ռէյնճըրզի:

Պունտըսլիկայի 2-րդ հանգրուանի մրցումներուն, Պայէրն Միւնիխ 6 – 1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Շթութկարթը` շնորհիւ Թոմաս Միւլըրի (32-րդ եւ 49-րդ), Թոնի Քրուսի (34-րդ), Լուիզ Կուսթաւոյի (44-րդ), Մարիօ Մանտզուքիչի (47-րդ) եւ Պասթիան Շվայնսթայկըրի (51-րդ) նշանակած կոլերուն:

Թոմա Միւլըր

Պորուսիա Տորթմունտ 1 – 1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Նիւրեմպերկի դաշտին վրայ, մինչ Վերտըր Պրեմըն 2 – 0 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Համպուրկը:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

ԱՆԳԼԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ուեսթ Համ  – Ֆուլհեմ                    3 – 0

Սուանզի – Սանտըրլենտ                2 – 2

Թոթենհամ – Նորուիչ                      1 – 1

Ուեսթ Պրոմուիչ  – Էվըրթըն             2 – 0

Ուիկըն  – Սթոք                                2 – 2

Մանչեսթըր Սիթի – Քուինզ Փարք    3 – 1

ԿԻՐԱԿԻ

Լիվըրփուլ – Արսենալ                                   0 – 2

Նիւքասըլ – Ասթոն Վիլա                                1 – 1

Սաութհեմփթըն – Մանչեսթըր Եունայթըտ      2 – 3

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ           Կէտ

1.- Չելսի                   9

2.- Սուանզի              7

3.- Ուեսթ Պրոմուիչ    7

…………………………………..

19.- Քուինզ Փարք     1

20.- Սաութհեմփթըն   0

 

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Պայէր Լեւերքուզըն – Ֆրայպուրկ                 2 – 0

Հոֆընհայմ – Այնթրախթ Ֆրանքֆորթ           0 – 4

Նիւրեմպերկ – Պորուսիա Տորթմունտ            1 – 1

Շալքէ – Օկզպուրկ                                         3 – 1

Վերտըր Պրեմըն – Համպուրկ                         2 – 0

Մայնց-05 – Կրէօթըր                                       0 – 1

Ֆորթունա Տիւսելտոլֆ – Մէօնշընկլատպախ  0 – 0

Վոլֆսպուրկ – Հանովըր-96         0 – 4

Պայէրն Միւնիխ – Շթութկարթ    6 – 1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                     Կէտ

1.- Պայէրն Միւնիխ              6

2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ  6

3.- Հանովըր-96                    4

………………………………………….

17.- Հոֆընհայմ                      0

18.- Շթութկարթ                     0

Share this Article
CATEGORIES