2014-ի Մոնտիալ. Տիապի Հրաւիրուեցաւ Ֆրանսայի Ֆութպոլի Ազգային Խումբ
Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Տիտիէ Տեշան հրապարակեց իր կազմը, որ յառաջիկայ 7 եւ 11 սեպտեմբերին 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով մրցում ունի կատարելիք` յաջորդաբար Ֆինլանտայի եւ Պիելոռուսիոյ դէմ:
Ան ազգային խումբ հրաւիրեց միջնապահ Ապու Տիապին, որ աւելի քան տարիէ մը ի վեր բացակայ էր ազգային խումբէն: 26 տարեկան Տիապի, որ 15 անգամ կրած է «Կապոյտներուն» շապիկը, վիրաւոր ըլլալուն պատճառով բացակայած էր Եուրօ-2012-ի ֆութպոլի մրցաշարքէն ալ:
Ֆրանսա, որ մաս կը կազմէ Ը. խմբակին, իրեն մրցակից ունի նաեւ տիտղոսակիր Սպանիան եւ Վրաստանը:
Ստորեւ կու տանք Տեշանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
Բերդապահներ.- Միքայէլ Լանտրօ (Լիլ), Հիւկօ Լիորիս (Լիոն) եւ Սթիւ Մանտանտա (Մարսէյ):
Յետսապահներ.- Կայել Քլիշի (Մանչեսթըր Սիթի), Փաթրիս Էվրա (Մանչեսթըր Եունայթըտ), Քրիսթոֆ Ժալէ (Փարիզ Սեն Ժերմեն), Լորան Քոսիելնի (Արսենալ), Ատել Ռամի (Վալանս), Անթոնի Ռեվեյեր (Լիոն), Մամատու Սախօ (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Մափու Եանկա Մպիուա (Մոնփելիէ):
Միջնապահներ.- Եոհան Քապայէ (Նիւքասըլ), Էթիեն Քափու (Թուլուզ), Ապու Տիապի (Արսենալ), Մաքսիմ Կոնալոն (Լիոն), Պլեզ Մաթուիտի (Փարիզ Սեն Ժերմեն), Ռիօ Մավուպա (Լիլ) եւ Մեթիու Վալպուենա (Մարսէյ):
Յառաջապահներ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Օլիվիէ Կիրու (Արսենալ), Պաֆեթիմպի Կոմիզ (Լիոն), Ժերեմի Մենեզ (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ):

