Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ Երեւան Միակն Ըլլալով` Յաղթական

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան բարձրագոյն դասակարգի 21-րդ հանգրուանի չորս մրցումներէն երեքը, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, աւարտեցան հաւասարութեամբ:

Փիւնիկ Երեւան միակն ըլլալով յաղթանակ արձանագրեց, երբ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Արարատը: Աբովեանի քաղաքային մարզադաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին, Փիւնիկի կոլերը նշանակեցին Վիուլեն Այվազեան (72-րդ) եւ Դաւիթ Մինասեան (83-րդ):

Միքա-Գանձասար մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, Շիրակ -Իմփուլս հանդիպումը` 1-1 արդիւնքով, իսկ Ուլիս- Բանանց ճակատումը` 2-2 արդիւնքով:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Միքա 21 15 3 3 35 19 48
2.- Շիրակ 20 13 4 3 34 18 43
3.- Իմփուլս 21 11 3 7 35 30 36
4.- Գանձասար 20 8 6 6 23 16 30
5.- Փիւնիկ 20 9 3 8 38 27 30
6.- Ուլիս 21 5 5 11 25 32 20
7.- Բանանց 20 3 6 11 21 34 15
8.- Արարատ 21 2 2 17 12 47 8

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )